29/07/2015 12:12
Ադրբեջանի կողմից հայկական անօդաչու սարքի խոցման մասին լուրերն ապատեղեկատվություն են
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից խփվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկանում ենք ՊԲ մամուլի ծառայությունից:
Նշենք, որ ըստ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի իբրև թե խփվել էր Աղդամի ուղղությամբ թռիչքներ իրականացնող անօդաչուն: