30/07/2015 11:08
Հայազգի դայա՞կն է Բեն Աֆֆլեքի ամուսնալուծության պատճառը
Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ հոլիվուդյան ամենաամուր ամուսնական զույգերից մեկը՝ Բեն Աֆֆլեքն ու Ջենիֆեր Գառները, ամուսնալուծվում են: Ու քանի դեռ լրատվամիջոցները փորձում էին հասկանալ պատճառը, անգամ ենթադրում, որ Աֆֆլեքը որոշել է վերադառնալ Ջենիֆեր Լոպեսի մոտ, համացանցը պայթեցնող լուր տարածվեց. պարզվում է, ամուսնալուծության պատճառը Բենի դավաճանությունն է:
Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ Բենը դավաճանել է կնոջը իր երեխաների հայազգի դայակ, 28-ամյա Քրիստինա Ուզունյանի հետ, որը այդքան էլ երկար ժամանակ չէր աշխատում աստղային տանը: Իբրև թե Ջենիֆերը, տեղեկանալով այդ կապի մասին, անմիջապես դայակին ազատել է աշխատանքից: Բայց դա արդյունք չի տվել՝ Բենն ու Քրիստինան շարունակում են պահել կապը, միմյանց sms հաղորդագրություններ գրել ու հանդիպել Լոս Անջելեսում Բենի նոր բնակարանում:
People ամսագիրը պնդում է, որ Քրիստինան հայտարարել է, թե ունի լուսանկարներ, որոնք ապացուցում են իրենց կապը, թեև երիտասարդ կինը դա իսկական սեր է անվանում ու խոստովանում, որ ինչպես Բենն է իր համար խելագարվում, այնպես էլ ինքն է սիրահարված դերասանին:
«Passion.ru» կայքը սակայն գրում է, որ աստղային դերասանի ներկայացուցիչը հերքել է շրջանառվող այդ լուրերն ու դրանք որակել «բացարձակ սուտ ու ապուշություն»: Բեն Աֆֆլեքին մոտ կանգնած աղբյուրն էլ հերքել է այն հավանականությունը, որ Բենի ու Քրիստինայի միջև բացի գործնական ու ընկերական հարաբերություններից կարող էր սիրային ու սեքսուալ կապ լինել: