31/07/2015 19:28
Փորի մկանները տանը մարզելու ամենաարդյունավետ վարժությունը
Փորի մկանները մարզելու մասին երազում են շատերը: Այստեղ դիետան ավելի կարևոր է, քան ֆիզիկական վարժությունները, քանի որ նույնիսկ ամենազարգացած փորի մկանները չեն երևա ճարպի շերտի տակ:
Եթե քաշի հետ կապված խնդիր չունեք, ապա պետք է հիշել, որ փորի մկանները մեկ ամբողջություն են, այլ ոչ թե առանձին մկաններ, իսկ տարբերությունը միայն նրանում է, թե որ մասի վրա է ընկնում ծանրաբեռնվածությունը, վերի՞ն թե՞ ստորին:
Լավագույն վարժությունը փորի մկանների համար ձգումներն են: Մարզասրահում այն կարելի է կատարել ծալվող նստարանի վրա: Տանը այս վարժությունը կատարելու համար պետք է պառկել գետնին, ծալել ծնկները և բարձրացնել մարմինը` ձգվելով առաջ և գլուխը հնարավորինս մոտեցնելով ծնկներին:
Վարժության կատարման ամենահեշտ ձևը այն է, երբ դուք ձեռքերը պարզում եք ձեր առջև, իսկ ոտքերը կատարման ժամանակ կտրում եք գետնից` հեշտացնելով փորի կանների աշխատանքը:
Երբ նման ձևով վարժությունը կատարելը ձեզ համար շատ հեշտ է դառնում, ապա աշխատեք այլևս չկտրել ոտքերը գետնից: Որպեսզի ավելի ծանրաբեռնեք փորի մկանները, փորձեք ձեռքերը պահել գլխի ետևում:
Տնային պայմաններում այս վարժության ամենադժվար ձևը այն է, երբ դուք ձեռքերը պահում եք գլխի ետևում, սակայն չեք կպցնում գլխին` պահպանելով փոքրիկ տարածություն գլխի և ձեռքերի միջև:
Այս դեպքում ամբողջ աշխատանքը կատարում են բացառապես փորի մկանները:
Այս վարժությունը շաբաթական 3-5 անգամ կատարելով դուք արդեն 1 ամիս անց կտեսնեք արդյունքները: