01/08/2015 10:31
Ալկոհոլն ու դիետան անհամատեղելի են
Դիետոլոգները պնդում են՝ ալկոհոլային խմիչքներն ու դիետան անհամատեղելի են: Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ դիետայի ընթացքում ալկոհոլ օգտագործելը նվազեցնում է դիետայի էֆֆեկտիվությունը:
Կան մի քանի բացատրություններ.
1.Ալկոհոլային խմիչքների կալորիականությունը շատ բարձր է, և դրանք սովորական ածխաջրեր են, որոնք արագորեն վերածվում են ճարպի:
2. Ալկոհոլային խմիչքների վնասակար կալորիաները արագորեն կզգացվեն ձեր գոտկատեղի վրա:
3. Որպես կանոն, ալկոհոլ խմելիս մարդը միշտ որևէ բան ուտում է, և դա ոչ թե օգտակար սնունդ է, այլ բարձր կալորիկանությամբ սնունդ, որը պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր և միս:
Այդ պատճառով էլ, եթե որոշել եք նիհարել, ապա պետք է հրաժարվեք ցանկացած տեսակի ալկոհոլային խմիչքից կամ օգտագործեք շատ հազվադեպ և շատ քիչ քանակով: