03/08/2015 16:51
Տղե՛րք, էսպես չի լինի, մեր պատմությունները գրի եմ առնելու. Սուրեն Սարգսյան
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը որոշել է ազատամարտիկ իր ընկերների հետ անցկարած հին ու բարի օրերն ամփոփել մեկ գրքում: Նրա հեղինակած «Վարք Զինվորաց» նոր աշխատությունը պատմում է Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկների պատմությունները, նրանց մասին ու նրանց սխրագործությունները:
Այսօր գրքի շնորհանդեսի ժամանակ հեղինակը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գրքում գրել է այն «տղերքի» մասին, ովքեր մասնակցել են պատերազմին, թե երբ սկսվեց Արցախյան պատրեազմը, և մինչ այդ ինչով են զբաղվել ազատամարտիկները. «Գրքում ներառել եմ, թե ով իր միլիոնները ներդրեց, ով իր կյանքը տվեց, և ով ամբողջովին դարձավ հայրենիքի զինվորը, մի խոսքով՝ ինչ ճանապարհ ենք անցել»,- ասաց նա:
Հեղինակի խոսքով՝ գրքի առավելությունն այն է, որ պատմությունների հեղինակները ժամանակակից ազատամարտիկներն են: «Այս պատմության լավը ոչ թե այն է, որ ես եմ գրել, այլ հանճարեղությունը հենց նրանում է, որ մենք կանք, ողջ ենք ու ժամանակակիցներն ենք: Տղերքով հաճախ էինք նստում սեղանի շուրջ, մի փոքր գինովնում ու պատմություններն այսօրից երեկ էին դառնում և ամեն անգամ մեզ բռնացնում էինք անցյալում, երեկվա օրով ապրում։ Մեկը հարսանիք էր կազմակերպում Շահումյանում, մեկ ուրիշը Շուշիշում, մյուսն էլ կռվում էր մարտի դաշտում… Մի օր ասի. Տղե՛րք, էսպես չի լինի, մեր պատմությունները գրի եմ առնելու և վերնագրեմ «Վարք զինվորաց», գուցե այդ ժամանակ մեր կյանքի էջը փակենք, կռիվներից ձերբազատվենք»,- ասաց նա:
Ազատամարտիկի խոսքով՝ գրքում ներկայացված են ոչ միայն տարեգրություն, առանցքային մարտերից դրվագներ, այլև հերոսների տեսակը, նրանց տեսածը, ապրածն ու զգացածը։