05/08/2015 20:16
Էրիկ Մակարյանը շուտով կմեկնի Հայաստանից
Երգիչ Էրիկ Մակարյանը դեռևս ապրիլ ամսին պատրաստվում էր մեկնել Ղազախստան` աշխատելու տեղի ակումբներից մեկում: Aysor.am-ը կապ հաստատեց նրա հետ` տեղեկանալու, թե ինչո՞վ է զբաղված նա այսօր, արդյոք գործունեությունը Ղազախստանում կայացել է:
«Այժմ շարունակում եմ երգել «Շանսոն» և «Ջոյս» ակումբներում: Մեկնումս հետաձգվեց, բայց ակումբը շուտով կբացվի ու կգնամ: Մի պահ գնացինք, զրուցեցինք շոու-ծրագրի հարցերով, առիթից օգտվելով` մի-քիչ էլ հանգստացանք: Այդ ակումբի սեփականատերն իմ լավ ընկերն է, որոշվեց` պետք է գնանք և օգնենք մեր ընկերոջը:
Շանսոն-երգիչը գոհ է Հայաստանի երգարվեստի իրավիճակից, թեև, դեմ չի լինի, եթե որակը մի փոքր լավանա: Ինչ վերաբերում է նոր երգերին և տեսահոլովակներին, ապա մեր զրուցակիցը խոստացավ, որ շուտով անակկալ կլինի.
«Ֆինանսական որոշակի խնդիրներ կան, սակայն շուտով հետաքրքիր անակնկալներ կլիեն: Ի դեպ, հնարավոր է նաև զուգերգի միջոցով հանդես գամ»,-եզրափակեց մեր զրուցակիցը: