05/08/2015 17:25
Նաիրա Մովսիսյանը՝ հղիության և հանգստի մասին
Բարի լեզուներից տեղեկացել էինք, որ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով ամուսնացել է տարեսկզբին, արդեն իսկ սպասում է իր առաջնեկին, որը լույս աշխարհ կգա դեկտեմբեր ամսին: Aysor.am-ը կապ հաստատեց նրա հետ` ճշտելու տեղեկության իսկությունը:
Ի դեպ, մեր թղթակցի ականջից չվրիպեց, որ դերասանուհին գտնվում էր դասական երաժշտության մթնոլորտում: «Ես չեմ պատրաստվում այլևս խոսել իմ անձնականի մասին, այդ թվում՝ հղիության: Ինչ վերաբերում է դասական երաժշտություն լսելուն, ապա դա իմ առօրյայի անբաժան մասն է: Դա իսկական հանգիստ է»,- պատասխանեց Ն. Մովսիսյանը:
Ի դեպ, դերասանուհին այժմ իր 8-օրյա հանգիստն է վայելում Ջերմուկում. «Այս տարի պասիվ հանգիստ եմ վայելում, երկրից դուրս չենք գնացել: Այստեղ միայն մայրիկիս հետ եմ»:
Վերադարձից հետո Նաիրան անցնելու է գործնական առօրյային: Թեև, դեռևս էկրանային զբաղվածություն չունի, սակայն թատերական բեմահարթակը նրան է սպասում: «Օգոստոսի 18-ին և 21-ին նրկայացում ունեմ` «Դոն ժուան ավիա»: Թեև հեռուստատեսային ոլորտում այժմ դադարի մեջ եմ, սակայն առաջարկներ ունեմ, որոնք, հավանաբար, կիրականացնենք սեպտեմբեր ամսից»,-եզրափակեց նա: