06/08/2015 11:10
Քիմ Քարդաշյանի սելֆիների գիրքը բեսթսելլեր չի դարձել
33-ամյա Քիմ Քարդաշյանի սելֆիների գիրքը բեսթսելլեր չի դարձել, թեև հրատարակությունը, որը այն հրատարակել է, այլ հույսեր էր կապում գրքի հետ: 352 էջանոց «Selfish»-ը Քիմի տարբեր տեսակի լուսանկարներ է պարունակում՝ սեքսուալ սելֆիներ, քույրերի հետ և այլն:
Թեև գրքի առաջին 500 օրինակը Քիմի ստորագրությամբ վաճառվեցին հենց առաջին րոպեի ընթացքում, հետո վաճառքի գործերը այնքան էլ հարթ չեն ընթանում:
Cosmo.ru-ի հաղորդմամբ՝ «Rizzoli» հրատարակությունից հայտնել են, որ գիրքը բեսթսելլեր չի դարձել ու թեև վաճառվում է, բայց դրա վաճառքը ընկերության եկամուտների շատ չնչին մասն է կազմում: Նշվում է, որ ի սկզբանե գիրքն արժեր 20 դոլար, իսկ հիմա այն ավելի մատչելի է վաճառվում: