07/08/2015 11:00
Ռուբեն Սասունցին և Գոհար Հովհաննիսյանը կներկայանան նոր զուգերգով
«Արի զորավար». այսպես է կոչվում Ռուբեն Սասունցու և Գոհար Հովհաննիսյանի նոր զուգերգը, որը հանրությանը կհանձնվի մի քանի օրից: «Երգն արդեն պատրաստ է, նաև տեսահոլովակ է նկարահանվել: Այն Անդրանիկ զորավարի մասին է, շատ գեղեցիկ կատարում է»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Ռ. Սասունցին:
Երգի հեղինակը գուսան Հայկազունն է, տեսահոլովակը նկարահանել են Արթուր Ամիրաքյանը և Կարեն Զադիրյանը:
Այժմ երգիչը ընտանիքի հետ վայելում է հանգիստը, որից հետո պետք է պատրասվի համերգային շրջագայության: «Դեռևս հանգստյան փուլում ենք, այցելում ենք Հայաստանի գեղեցիկ ու տեսարժան տարբեր վայրեր: Այնուհետև մի քանի համերգներ ու մենահամերգներ կունենամ Հայաստանում և Ռուսաստանում, Ավստրալիայում, Ամերիկայում: Ընդհանրապես, այս տարի նոր ծրագրեր, համգործակցություններ շատ ունեմ, բայց այդ մասին դեռ վաղ է խոսելը»,-եզրափակեց նա: