07/08/2015 10:35
Ջենիֆեր Լոպեսն ամուսնանում է
Ջենիֆեր Լոպեսը, որ օրերս նշեց իր 46-ամյակը, ընդունել է իր 28-ամյա սիրեկան Կասպեր Սմարտի ամուսնության առաջարկը: Լոպես-Սմարտ զույգի հարաբերությունները հիշեցնում են մեքսիկական նովել՝ վերջին չորս տարիների ընթացքում նրանք մեկ բաժանվում էին, մեկ բուռն վերամիավորվում, ընթացքում պարբերաբար թեմա տալով լրատվամիջոցներին: Ապրիլին հայտնի դարձավ, որ զույգը նորից միացել է ու ըստ այդմ՝ ամեն ինչ ավելի քան լուրջ է, քանի որ Լոպեսին ու Սմարտին մոտ կանգնած աղբյուրը ԶԼՄ-ներին հայտնել է, որ հարսանիքը տեղի կունենա արդեն հոկտեմբերի սկզբին:
Լոպեսն անգամ խոստովանել է, որ նորից ուզում է մայրանալ: Պատճառն էլ թերևս նա է, որ Սմարտը բավականին լավ հարաբերություններ ունի իր 6-ամյա երեխաների հետ: Հիշեցնենք, Լոպեսը զույգ երեխա ունի երգիչ Մարկ Էնթոնիից:
Եվ եթե Լոպեսի համար սա արդեն չորրորդ ամուսնությունը կլինի, ապա Սմարտի համար առաջինը: