07/08/2015 17:33
Մաշա Ռասպուտինայի ամուսինը ծեծել է Կիրկորովին
Մաշա Ռասպուտինայի առաջին ամուսինը ծեծի է ենթարկել Ֆիլիպ Կիրկորովին: Միջադեպը տեղի է ունեցել վաղուց: Իր կարիերայի մեկնարկին Մաշա Ռասպուտինան մի շարք հայտնի անձանց հետ մեկնել է նավով շրջագայության՝ ցերեկը արտիստները հանգստանում էին ու արևայրուք ընդունում, իսկ երեկոյան համերգներ տալիս:
Ինչպես գրում է «Dni.ru» կայքը, օրերից մի օր Ֆիլիպ Կիրկորովը, հրապուրվելով Ռասպուտինայի տաղանդով, ներխուժում է երգչուհու սենյակ և սկսում բուռն սիրո խոստովանություն անել: Ռասպուտինայի ամուսնուն՝ Վլադիմիր Մարկովին, դա, բնականաբար, դուր չի գալիս և նա ծեծի է ենթարկում ռուսական էստրադայի ապագա փոփ-արքային: Այնպես, որ մինչև շրջագայության ավարտը Կիրկորովը աչքի տակ կապտուկներով է ման գալիս: