10/08/2015 15:58
Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերան կկայանա սեպտեմբերի 1-ին
Արցախի Անկախության տոնի առթիվ ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերան:
Նախագծի գլխավոր հովանավորն է Աֆինա Պալադա ընկերությունը:
Սարինե Ավթանդիլյանի այս նախագծին մասնակցում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ մաեստրո դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, ինչպես նաև՝ Արցախի պետական կամերային «Վարարակն» (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Նինա Գրիգորյան) և «Մռակած» (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Մարինե Մեսրոպյան) երգչախմբերը:
Նախագխի գեղարվեստական ղեկավարն է Լյոբով Կազարնովսկայան, դիրիժորը՝ Անատոլի Լևինը:
Մասնակցում են՝ Յանա Սաֆոնովան սոպրանո (Ռուսաստան), Վիշնիա Ռադոսավ մեցո սոպրանո (Սերբիա), Ալեքսանդր Չերնով տենոր (Ռուսաստան), Նիկոլա Ուլիվերի բաս (Իտալիա)
Համերգի սկիզբը ժամը 20:30-ին:
Մուտքն ազատ է
Համերգի ինֆորմացիոն հովանավորն է Aysor.am-ը: