10/08/2015 15:36
«Քարե ծիածան» ցուցահանդեսը` Երևանում
Օգոստոսի 7-ից մինչև գոստոսի 12-ը Հայաստանի նկարիչների միությունում կցուցադրվեն երկրաբան Սարգիս Հովելյանի «Քարե ծիածան» խորագրով անհատական աշխատանքների ցուցահանդեսը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ս. Հովելյանը նշեց, որ երբ սկսել է աշխատել, գաղափար անգամ չի ունեցել, որ աշխարհում դեռևս հնագույն ժամանակներում գոյություն է ունեցել քարերի հետ աշխատելու այդ յուրօրինակ տեխնիկան` ֆլորենտական խճանկար (մոզաիկա), որն առաջացել է 16-րդ դարում Իտալիայում:
Ցուցահանդեսին ներկայացված է 2009-2015 թթ. արված 39 աշխատանք:
Ս. Հովեյանը նշեց, որ իր աշխատանքներում օգտագործում է ագաթ, հասպիս, կախալոնգ, քաղկեդոն, վանակաթ, թերթաքար, լաբրադորիտ այլ քարեր, որոնք հավաքում է Հայաստանի տարբեր գյուղերից ու քաղաքներից: