11/08/2015 14:00
Սպեղանի երգչախումը Ֆլորենցիայից վերադարձել է հաղթանակներով
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` «Սպեղանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Սարինե Ավթանդիլյան), ս. թ. հուլիսի 22-24-ը մասնակցել է Ֆլորենցիայում կայացած երգչախմբերի միջազգային մրցույթ-փառատոնին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությոքւնից՝ տեղեկացնելով, որ այս հեղինակավոր ստուգատեսին մասնակցել են 20 երգչախմբեր` աշխարհի տարբեր երկրներից:
«Սպեղանի» երգչախումբը, հանդես գալով Կոմիտասի, միջնադարյան ու ժամանակակից հայ և իտալացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով, նվաճել է Առաջին մրցանակներ` «Հնագույն երաժշտություն» և «Միասեռ երգչախումբ» անվանակարգերում:
Երգչախումբն արժանացել է նաև Հատուկ մրցանակների` «Ռենեսանսի դարաշրջանի իտալացի կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման» և «Լավագույն բեմական հանդերձանքի» համար:
Փառատոնի շրջանակում իրականացված միջոցառումները կայացել են Ֆլորենցիայի հրաշագեղ տաճարներում: