12/08/2015 14:35
Բրեդ Փիթը ողջունել է նախկին կնոջ ամուսնությունը
Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը շատ ուրախ է իր նախկին կնոջ՝ սիրված դերասան Ջենիֆեր Էնիսթոնի ամուսնության կապակցությամբ: Իր պաշտոնական ներկայացուցչի միջոցով՝ նա մեկնաբանել է նախկին կնոջ գաղտնի ամուսնության լուրը:
Ինչպես նշում է Elle-ը, նրա ներկայացուցիչն լրագրողներին է փոխանցել Փիթի խոսքերը` նշելով, որ դերասանը շատ ուրախ է Էնիսթոնի համար:
«Բրեդն իրոք երջանկացել է` իմանալով Ջենի ամուսնության մասին: Նա առաջվա պես սիրում է նրան և մեծ քնքշությամբ վերաբերվում: Փիթը միշտ էլ հույս է ունեցել, որ նա կվերագտնի իր սերը: Փիթն անձամբ է ճանաչում նրա նոր ամուսնուն՝ Ջասթինին և կարծում է,որ նա հիանալի մարդ է»,-ասել է դերասանի պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը, ամուսնալուծվել են 10 տարի առաջ, երբ Փիթը նկարահանման հրապարակում սիրահարվել էր Անջելինա Ջոլիին: Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ շատ է ափսոսում ու զղջում իր արածի համար և մտահոգվում է Էնիսթոնի ճակատագրի համար:
«Երբ նա սիրահարվել էր Էնջիին, նա հասկանում էր, որ շատ վատ է վարվում Էնիսթոնի հետ, բայց միևնույն ժամանակ հասկանում էր, որ պետք է հետևի սրտի կանչին»,- պատմել է նրա ներկայացուցիչը: