20/08/2015 17:31
Անտոնիո Վիվալդիի «Storm» ստեղծագործությունը՝ «Karen-Sevak»-յան ոճով
Երևանում երաժշտական ոլորտում հայտնի «Karen-Sevak» փրոդաքշնը ներկայացնող երաժիշտները երկար տարիներ համագործակցում են: Նրանք պարբերաբար ներկայացնում են գործիքային կատարումներ, որոնք տևական ժամանակ մնում են շատերի ուշադրության կենտրոնում: Aysor.am-ը զրուցել է երաժիշտ Կարեն Համբարձումյանի հետ:
-Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում, արդյոք երաժշտական ճաշակի հարցում ունենում են տարաձայնություններ: Ի վերջո, ո՞րն է «Կարեն-Սևակ»-ի հաջողության գրավականը:
-Մեր հաջողության առաջին գրավականը, կարծում եմ, այն է, որ երաժշտական առումով ճաշակը, մտածելակերպը գրեթե նույնն է: Իհարկե, քննարկուններ, տարաձայնություններ լինում են, բայց հիմնականում դրանք ավարտվում են ի նպաստ գործի:
-Այսպես ասած` «թանկանոց» երգիչները հաճախ են նրանց դիմում նոր երգի գործիքավորում անելու համար: Հետաքրքիր է, ո՞ր դեպքում է գայթակղությունը մի կողմ մնում և արդյոք հնարավոր է մերժել պատվիրատուին:
-Նման դեպք դեռ չի եղել: Երբ լսում ենք նոր գործը, բնականաբար, լսում ենք նաև իրենց առաջարկությունները: Եթե համակարծիք ենք լինում, ինչո՞ւ ոչ` սիրով աշխատում ենք: Լինում է նաև, որ ամբողջապես վստահում են մեզ, թողնում մեր պատկերացմանը և սպասում արդյունքին:
-Շատ երգիչներ իրենց երաժշտական մուտքը, կարիերայի սկիզբը վստահում են ձեզ հավատալով, որ հաջողությունն իրենց չի շրջանցի:
-Այո կան երգիչներ, որոնց մենք ենք ներկայացնում: Դա շատ ավելի ծանր, պատասխանատու գործ է, քանի որ զբաղվում ես արտիստի ամբողջական կերպարով և պետք է արդարացնել այն հույսը, որի համար դիմել է մեզ: Դա պրոդյուսինգ աշխատանք է, չի կարելի թերանալ:
-«Karen-Sevak»-ը հանդես է գալիս, բնականաբար, գործիքային կատարումներով: «Դեպի տուն» ստեղծագործությունը սիրվեց, վերջերս համացանցում հայտնվեց նաև Ա. Վիվալդիի «Storm»-ը: Ինչո՞վ է վերջինս տարբերվում youtube-ում առկա մյուս տարբերակներից:
-Տարբերություններ, իհարկե, կան. նախ այն, որ ջութակ գործիքի փոխարեն ջութակ հնչում է ստեղնաշարային գործիքով, տարբեր է նաև ռիթմային առումով և ներկայացված է «Karen-Sevak»-յան ոճով: Ուրախ կլինենք, եթե այս աշխատանքը նունպես արժանանա երաժշտասերների հավանությանը: