24/08/2015 11:00
Գրոզնիի մրցաշար. Արման Դարչինյանը՝ բրոնզե մեդալակիր
Գրոզնիում կայացած Կադիրովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Արման Դարչինյանը նվաճել է բրոնզե մեդալ:
69 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Դարչինյանի՝ ղազախ բռնցքամարտիկի հետ մենամարտում մրցավարները երկու մարզիկներին էլ տվել են հավասար միավորներ և կրկին վերջնական ընտրությունը մնացել է համակարգչին, որը նախապատվությունը տվել է ղազախ մարզիկին,- հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք, որ օգոստոս ամսին հայ բռնցքամարտիկները նվաճում են արդեն 3-րդ մեդալը: Նախ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Արամ Ավագյանը արժանացավ բրոնզե մեդալի, ապա Անուշ Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը, իսկ այժմ էլ Արման Դարչինյանը բրոնզե մեդալի արժանացավ Կադիրովի անվան միջազգային մրցաշարում: Օգոստոս ամսվա հաղթարշավը կարող են զարգացնել մեր երիտասարդ բռնցքամարտիկները, որոնք Կարեն Աղամալյանի գլխավորությամբ օգոստոսի 24-ից Ուկրաինայում կմասնակցեն Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարին: