26/08/2015 17:47
«Fly Project» հանրաճանաչ խումբը կժամանի Հայաստան
«Fly Project» ռումինական հանրաճանաչ եւ սիրված խումբը կժամանի Հայաստան եւ համերգ կտա Երեւանում: Խմբի անդամները Հայաստան են ժամանում համաշխարհային Most Wanted Tour խորագիրը կրող հյուրախաղերի շրջանակներում եւ ելույթ կունենան Երեւանում օգոստոսի 28-ին՝ ժամը 19:30-ին, «Փարավոն» ժամանցի կենտրոնի կոլիզեյ բացօթյա համերգասրահում: Իսկ ահա օգոստոսի 27-ին՝ ժամը 18:00-ին, սիրված խմբի անդամները Ազատության հրապարակում հանդիպում կունենան իրենց երկրպագուների հետ: Երկրպագուների համար հնարավորություն կընձեռվի գնված տոմսերի վիճակահանությամբ սիրված աստղերի հետ սելֆի անել եւ ստորագրություն ստանալ:
Այցի շրջանակներում «Fly Project» խմբի անդամները օգոստոսի 27-ին կայցելեն Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Գառնիի հեթանոսական տաճար եւ Գեղարդի վանք:
«Fly Project»-ը ռումինական պարային եւ լատինո ոճի փոփ խումբ է, որը ստեղծվել է Բուխարեստում՝ Թուդոր Յոնեսկուի եւ Դեն Դենեսի կողմից: 2011 թ-ին խումբն առաջադրվել է MTV Europe Music Award-ում՝ որպես լավագույն երաժշտական խումբ: Հիմնադրման պահից սկսած՝ 2005 թ-ից, խումբն ամբողջ աշխարհում հանդես է եկել ավելի քան 2000 համերգներով: Թողարկել են երգերի 2 հավաքածու՝ 2005 թ-ին՝ «Fly Project», իսկ 2007 թ-ին՝ «K-Tinne» խորագրերով: