Ընկեր բառի մեջ պիտի տեսնել «ընկնել» բայը. Քչերը կան, որոնց մոտ կարող ես հանգիստ ընկնել ու չվախենալ տրորվելուց.  Գարիկ Հովհաննիսյան

26/08/2015 18:47

Ընկեր բառի մեջ պիտի տեսնել «ընկնել» բայը. Քչերը կան, որոնց մոտ կարող ես հանգիստ ընկնել ու չվախենալ տրորվելուց. Գարիկ Հովհաննիսյան


Արվեստագետ՝ առանց դիպլոմի. այսպես կարող եմ բնութագրել իմ այսօրվա զրուցակից Գարիկ Հովհաննիսյանին: Ի դեպ, թեև մինչ այսօր երբեք չեմ խախտել «դու»-ի և «դուք»-ի սահամանագիծը, սակայն նրա հետ զրույցն այնքան մտերմիկ ու հետաքրքրիր անցավ, որ մոռացա պաշտոնական հարցազրույցի կանոնների մասին:

-Բավական ժամանակ է` էկրաններին չենք հանդիպում: Ինչո՞վ է պայմանավորված էկրանային լռությունը:

-Էկրանային լռությունս պայմանավորված է հեռուստատեսային նախագծերին չմասնակցելով, որը բավականին երկար տևեց: Բայց այն, ինչպես ամեն բան, ժամանակավոր է:

-Բայց այժմ ինչո՞վ ես զբաղվում:

-Հիմա ապրում և աշխատում եմ ծննդավայրումս՝ Ուրցաձոր գյուղում: «ԱրՕր» տուն-արվեստանոցի գաղափարական-հոգևոր և ֆիզիկական աշխատանքներ են ընթանում պապիս կառուցած` մոտ 60 տարվա հնությամբ հին տանը: Արդեն հիմնել ենք ՎՀ խաչքարարվեստի դպրոցը, որի նպատակը, առանց տարիքային ու սեռային խտրականության, հետաքրքվողներին խաչքարային արվեստին ծանոթացնելն է: Փայտի փորագրման և քանդակի ու կոլլաժի արվեստանոցները կազմավորման ընթացքի մեջ են: Առաջիկայում նախատեսված է նաև դարբնոց, ավանդական լավաշի թոնրատուն և գորգագործություն: Աշխատանքային գործիքների խնդիրը մասնակի լուծվել է ՀՀ ՓՄՁ ԶԱԿ-ի և Վեդու տարածքային զբաղվածության կենտրոնի հետ համատեղ իրականացրած պետական դրամաշնորհային ծրագրով. սա նշում եմ` կարևորելով ոչ թե ֆինանսական օգնությունը, այլ պետական-գաղափարական աջակցությունը՝ համայնքների զարգացման համար: Ի դեպ, Ուրցաձորի համայնքապետարանը՝ Ռաֆիկ Անդրեասյանի գլխավորությամբ, ևս ողջունել է «ԱրՕր»-ի հիմնադրման և զարգացման գաղափարը և իր անկեղծ պատրաստակամությունը հայտնել` աջակցելու մշակութային որևե դրսևորման, որը կծառայի ոչ միայն մեր համայնքի, այլ հարևան համայնքների և ինչու ոչ, հանրապետության բազմաթիվ երիտասարադների կրթական և սիրելի գործով զբաղվածությանը:

-Որտե՞ղ ես սովորել խաչքարերի փորագրան արվեստը:

-Սովորել եմ ՀՀ ժող. վարպետ, նկարիչ - խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանի արվեստանոցում, ում անունով էլ կոչվում է մեր դպրոցը. սովորելով, ծանոթանալով ավանդական խաչքարագործության մեծարժեքությանը` փորձում ենք սեփական ստեղծագործական ոգու անկեղծությամբ փորագրել-քանդակել նոր ձև ու բովանդակություն ունեցող խաչքարեր: Սա է մեր դպրոցի առանցքային, ուղենշային դրույթը: Ի դեպ, նշեմ, որ «ԱրՕր»-ը նաև լինելու է զբոսաշրջության հետաքրքրության շրջանակում:

-Եթե չեմ սխալվում, սեր ունես ոչ միայն փորագրության, այլ նաև գրելու հետ:

-Ավելի ճիշտ կլինի էս ձևակերպումը. ոչ թե գրելու հետ սեր ունեմ, սիրում եմ, դրա համար եմ գրում, այլ էն, ինչ անում եմ՝ մինչև այս զրույցն ու կյանքիս մյուս տարիներին՝ դա հենց իմ գրելն է, իմ գրականությունը, եթե գրականությունը կարող է գրողինը լինել: Իսկ զուտ ժամանակագրական առումով ասեմ, որ 2009 թվականին տպագրել եմ  «Քնած չղջիկի վերելքը» արձակ պոեմս: Այժմ «282» վերնագրով հեքիաթ-գիրքս «Անտարես»-ում պատրաստվում է տպագրության: Գրվում է նաև «Որձառյուծ» էքսպերիմենտալ վեպը:

-Գարիկ, այսքան զրուցեցինք, դեռ թատրոնին չենք անդրադարձել: Որևէ թատրոնում հաստատված չե՞ս:

- Ոչ:

- Ինչո՞ւ

-Այդ հարցին պատասխանելու համար մի քիչ ետ պիտի գնամ, որ արագ գամ՝ եթե դեմ չես (ժպտում է)…



-Դեմ չեմ:

- Շնորհակալ եմ… Իմ Թատրոնը սկսվեց «ԵՐԿԱԹ»-ից՝ որպես բեմի բանվոր:  Չգիտեմ ինչու, շատերն այս ձևակերպումից խուսափում են, բայց ես հենց էս բնորոշումից հետո եմ ընկալում բեմադրիչ բառն ու գործը: (ժպտում է)… Այդ աշխատանքը սիրով էի անում ու ճանաչում էի թատրոնը ամբողջությամբ՝ բեմի աստառով, կուլիսներով: Էստեղ ծանոթացա Արա Երնջակյանի հեղինակած  «Նույնացման համակարգին», որը բեմական մտածողությանս համար անկյունաքարային եղավ: Դա, կարծեմ, 2007թ-ին էր: «Երկաթ»-ից հետո հայտնվեցի ՆՓԱԿ-ում, որն էլ դարձավ իմ, այսպես ասած, ստեղծագործական ուսումնառության ԲՈՒՀ-ը: Կարճ ասած՝ թատերական հիմնական կարճատև ու համեստ գործունեությունս եղավ ՆՓԱԿ-ում, որի կարևորությունն ու ազդեցությունը մինչև հիմա էլ զգում եմ: Այ, իսկ հիմա հարցիդ պատասխանեմ՝ ինչու թատոնում հաստատված չե՞մ… Չգիտեմ: Այսինքն, գիտեմ. ես հիմա ինձ միայն ԻՄ ԹԱՏՐՈՆՈՒՄ եմ պատկերացնում, որը դեռ չկա:

-Եթե չեմ սխալվում, մասնագիտությամբ ռեժիսոր ես: Ունե՞ս բեմադրած ներկայացումներ, նկարահանած ֆիլմեր:

-Եթե մասնագիտություն ասելով` նկատի ունես դիպլոմը, ուրեմն ես ոչ մի մասնագիտություն էլ չունեմ… Այսուհանդերձ, մի քանի ներկայացումներ բեմադրել եմ ՆՓԱԿ թատրոնում ու խաղացել`  «Բարև Մահ ջան», «Թյու», «Էրեխեքը»: Արմինե Ադամյանի ֆինանսավորմամբ` նկարել եմ «Վակուում» ֆիլմը, որը չի հանրայնացել որոշ պատճառներով: Հիմա, ավելի շատ հետաքրքրված եմ փաստավավերագրական-խաղարկային կինոյով, որն, այսպես ասած, տնային աշխատանքների փուլում է:

-Ֆիլմի հանրայնացումը ֆինանսակա՞ն բարդությունների հետ էր կապված, թե՞…

- Խնդիրն ավելի շուտ ստեղծագործական պրոցեսի կիսատությունն էր: Ինձ համար ֆիլմը  ներքին բովանդակության ու էներգիայի իմաստով անավարտ է: Սա է հիմնական պատճառը:

-Որքան էլ ասես, որ դիպլոմ չունես, միևնույն է՝ դերասանին բնորոշ հետաքրքիր տեսակ ունես. հետաքրքիր է, կա՞ մի կերպար, որը միշտ երազել ես մարմնավորել:

-Կերպարներ շատ կան, որ կուզեի խաղալ. մի քանիսը կնշեմ` Սիրանո դը Բերժերակ, Յագո, Արշիլ Գորկի, Հովհաննես Մկրտիչ, Ռոդեն, Մոմիկ, Բեթհովեն... Էս պահին, հանգիստ չի տալիս Կալիգուլան (ծիծաղում է):                              

-Գարիկ, որպես երիտասարդ դերասան, գո՞հ էիր մասնագիտության ընձեռած գործնական և ֆինանսական հնարավորություններից:

-Առհասարակ, չեմ ընդունում «մասնագիտության ընձեռած հնարավորություն» գաղափարը. մարդը, անկախ իր արած գործից, ինքն իր ընձեռումները պիտի ստեղծի՝ հոգևոր, մտավոր, ֆիզիկական աշխատանքների ճիշտ համադրմամբ: Երբ երիտասարդ դերասան էի, այս համադրումն էի սխալ անում ու գոհ չէի հենց դրանից, ոչ թե մասնագիտության հնարավորություններից:

-Գիտեմ, որ ամուսնացած ես, ունես ընտանիք, բալիկներ: Դժվար էր երևի դերասանի աշխատավարձով հոգալ ընտանեկան հոգսերը:

-Դե, դերասանի աշխատավարձով վաղուց էլ չեմ հոգում ոչինչ. իսկ երբ հոգալու ժամանակներ էին... հիմա հիշում եմ ու ժպտում (ժպտում է):



-Այսօր դերասաններից շատերը զբաղվում են նաև հանդիասավարությամբ: Հետևո՞ւմ ես այդ տենդենցին:

-Էլի վերադարձ. մի անգամ, այսպես ասած, «թամադություն» արեցի, ու վերջ. հասկացա, որ դա իմ հետ ոչ մի կապ չունի: Իսկ որ դերասանները ստիպված են կողմնակի աշխատանքով զբաղվել, դա ցավոտ թեմա է: Չնայած, ոչ մի խնդիր չեմ տեսնում դրանում. հոգու աշխատանքն արտահայտող մարմինը, ուզես, թե ոչ, պիտի որոշ նյութական բաներ սպառի՝ օրինակ, հաց, պանիր, կարտոֆիլ, ձմերուկ, Ամանորին` կոկորդիլոս և այլն:

-Ինչո՞ւ է ցավոտ, չէ՞ որ բոլոր մասնագետներն էլ երբեմն կողքից մեկ այլ բանով զբաղվում են: Վա՞տ է, որ մի քանի գործի են տիրապետում:

- Չէ, վատ ու լավ չկա. կա ընտրություն: Ու եթե ընտրում ես մեկը, դեռ չի նշանակում, որ մյուսը վատն է: Ցավոտ է, որովհետև անձամբ գիտեմ դերասանների, ովքեր ստիպված են զբաղվում դրանով՝ սոցիալական խնդիր լուծելու համար: Սրա մեջ ինքնահակասում կա, թող լինի: Էլի ինքն է ընտրել, լավ է արել: Հենց հիմա ես էլ մի քանի գործով եմ զբաղվում, բայց , օրինակ, քանդակ կամ փորագրություն չեմ անում գրելու հաշվին, ոչ էլ հակառակը: Խոսքը սրա մասին է:

-Ի՞նչ նախասիրություններ ունես, ազատ ժամանակ ինչո՞վ ես սիրում զբաղվել:

-Նախասիրությո՞ւն: Երևի երազելն է իմ նախասիրությունը… Հա, լուրջ. էն, ինչ ինձ թվացել է նախասիրություն, դարձել է Սեր`առանց «նախա»-ի. օրինակ, մի ժամանակ, քանդակը, խաչքարային արվեստն ինձ թվում էր նախասիրություն, բայց հիմա հիմնական անելիքս է:



-Իսկ եթե քո ուժերից վեր է նախասիրության մեջ մասնագիտանալը՞:

-Դե, եթե վաղը հանկարծ հայտնվի սաքսաֆոնային նախասիրություն, կամ պիտի մասնագիտանամ, կամ ճամփեմ ճիշտ հասցեատիրոջ մոտ (ծիծաղում է)… Ես ազատ ժամանակ ընդհանրապես չունեմ, ինձ թվում է, նման բան չի էլ լինում: Օրինակ, եթե, այսպես ասած, ազատ ես ու քո  կամ հարևանիդ երեխայի հետ քննարկում ես, թե ի՞նչ պատճառներով են գետից ձուկ բռնում, ինչի՞ համար են պատերազմներն ու սահմանադրական փոփոխությունները, դա ազա՞տ ժամանակի զբաղմունք է: Իհարկե ոչ: Ընդհակառակը` լուրջ ու պատասխանատու: Գիտես, ինձ թվում է, իրականում մենք ազատ ժամանակ զբաղվում ենք նրանով, ինչով՝ միշտ. դու՝ լրագրությամբ, ես հիմա` քանդակով-փորագրությամբ, մյուսն ԱԺ-ում օրենք ծնելով: Այդպես չի՞ (ժպտում է):

-Կպատմե՞ս ընտանիքիդ մասին:

-Սիրով՝ չէի պատմի, քանի որ դժվար թե գլուխ հանելու բան ստացվի. մի ձևակերմամբ՝ այսպես կասեմ. իմ ընտանիքը բազմաթիվ ու բազմակերպ հակասություններով կազմված խորը ներդաշնակություն է, որը վայելելու համար ամեն օր աղոթք ու շնորհակալություն եմ ուղարկում Վերինին:

-Եթե չեմ սխալվում, կինդ դերասանուհի է: Քո պահանջո՞վ է, որ իր մասնագիտությամբ չի զբաղվում:

-Վայ, բա եղա՞վ:  Ես ավելի շատ ուզում եմ, որ Հեմոն հիմա թատրոնում խաղա, քան ես: Թե սուտ եմ ասում, Գլոբուս թատրոնը թող փուլ գա գլխիս (իհարկե, երբ ես մենակ կլինեմ այնտեղ` «Համլետը» խաղալուց հետո, բեմին «մեռած» ընկած) (ծիծաղում է)… Իրեն հարցրու, ասա՝ ինչի՞ չես մտնում թատրոն, էդ տղեն էդքան խնդրում-աղաչում-պահանջում ա:

-Գարիկ, հեռուստադիտողը քեզ սովոր էր առավել շատ հանդիպել ընտանեկան իրավիճակներում` «Կյանքի կարուսել» նախագծում: Ինքդ հաճա՞խ ես ընտանեկան խնդիրներ, տարրաձայնություններ ունենում:

-Ըստ իս, մեր բոլոր տարաձայնություններն ու խնդիրները հենց մեր թերացումների արդյունքն են, ներքին թերացումների, էներգիայի բալանսի նկատմամբ անտարբերության ու փնթիության արդյունքը` դա կլինի ընտանիքում, թե հանրապետությունում, ոչ մի տարբերություն:

-Իսկ ավելի առարկայակա՞ն:

-Լինում են, իհարկե լինում են, բայց լինելուց, ամենառաջին բանը, որ մտածում եմ, սա է. «Որտե՞ղ եմ սխալվել»:

-Գտնո՞ւմ ես սխալդ:

-Պատկերացրու՝ հա, ու ցանկացած մարդ էլ կարող է գտնել, եթե իրոք ուզենա: Ու, իրականում, հենց էդ սխալն է պետք գտնել ու վարվել համապատասխան ձևով, ոչ թե, օրինակ, կնոջս կամ երեխայիս ասեմ «Դու, մեկ ա, անուղղելի ես. ես գնացի հարբելու, էս ինչ բախտ ինձ բաժին հասավ» և այլն:

-Բայց երբևէ այդպես արտահայտվել, կամ ավելին` գործե՞լ ես:

- Հա բա ո՞նց, եղել են նման պահեր՝ ասելու և գործելու : Բա հեքիաթներս ո՞նց էի գրում... իսկ ավելի լուրջ, դրանք վաղուց անցյալում են, երբ համատեղ կյանքի առաջին՝ փորձության նման քայլերն էինք անում: Գիտես, ես էդ առիթով մի բան հասկացա սեփական փորձառությամբ. ուղեղը թմրեցնելով դու ուղղակի ընդունում ես պարտությունդ: Պարտվում ես ինքդ քեզ, բայց ոչ թե քեզ հաղթելով ես պարտվում, այլ պարտվելով էլ պարտվում ես: իսկ դա վաղ թե ուշ բերում է թե՛ ինքնագնահատականի անկում, թե մտավոր-հոգևոր-ֆիզիկական ուժերի նվազում ու դառնում ես մեկը, որը դժվար թե երազած լինես:

-Ի՞նչ բալիկներ ունես:

- Աղջիկս՝ Սոման ու տղաս՝ Նարեկը: Բայց գիտես, որ տղուս ասում եմ բալիկ, ասում ա՝ ես բալիկ չեմ, տղա եմ (ծիծաղում է):



-Հետաքրքիր է, «Կյանքի կարուսելի» գործընկերների հետ կապը պահպանվո՞ւմ է:

-Ոչ շատ ակտիվ, բայց հա, ու մեծ սիրով:



-Իսկ ովքե՞ր են քո մտերիմ ընկերները:

-Այ, որ ասես, ի՞նչ է նշանակում  «մտերիմ» ընկեր, կպատասխանեմ:

-Մարդ, ով թեև քեզ արյունակից չէ, ընտանիքի անդամ չէ, բայց միշտ կողքիդ է, միշտ օգտակար է…

- Առհասարակ, եթե ունես ընկեր, որը մտերիմդ չէ, ուրեմն ուրիշ բառ պիտի գտնես նրան ներկայացնելու համար: Օրինակ, հենց էս պահին, Կարենը ապրում է Շվեդիայում ու էնքան մոտ-մտերիմ է, որ մեկ մեկ կասկածելի է դառնում՝ ի՞նքն է Շվեդիայում ու ես Հայաստանո՞ւմ, թե՞ երկուսս ինչ-որ ուրիշ տեղում ենք: Ու էս ենթագիտակացական տրամաբնությունը աշխատում է բոլորի համար ՝ կապ չունի որտեղ են նրանք, ընկերները: Ընկեր բառի (ու ոչ միայն ընկեր) ստուգաբանությունը ինձ  միշտ հետաքրքրել է, ու նայել եմ հնարավոր տարբերակներ:

-Ե՞վ…

-Իմ համոզմամբ, ընկեր բառի մեջ պիտի տեսնել «ընկնել» բայը. ու իրոք, նայիր կյանքին. քչերը կան չէ՞, որոնց մոտ կարող ես հանգիստ ընկնել ու չվախենալ տրորվելուց... Անուններ, կարծում եմ, չարժե հիմա թվել, քանի որ շատ չեն ու չեն հաշվվում (ժպտում է):

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:20 Սիրրիայում առաքելություն իրականացնող ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը անհնար է դարձել, վերադարձել են Հայաստան․ ՊՆ 29/11/2024 22:00 Բելի պարալիզ. Ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարումը 29/11/2024 21:55 Ձմռան առաջին օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 21:39 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած կա, վիճակը կայուն ծանր է 29/11/2024 21:25 Բորելը հայտարարել է՝ հեռանում է հիասթափված․ իրենց այդպես էլ չհաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում 29/11/2024 21:03 Միջոցներ կձեռնարկենք ԵՄ պատվիրակության ղեկավարի և մյուս դեսպանների դեմ, եթե չփոխեն իրենց հռետորաբանությունը․ Կոբախիձե 29/11/2024 20:49 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն 29/11/2024 20:35 Աշոցքի, Ամասիայի ճանապարհներին մերկասառույց է 29/11/2024 20:21 Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, դուրս բերվեցին սրբերի մասունքները 29/11/2024 20:02 «Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր»․ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման մասին 29/11/2024 19:41 Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ 29/11/2024 19:26 Բեյկերի կիստա. Առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը 29/11/2024 19:07 Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների շահագործումը, իսկ հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ բութակային հակասահքային անվադողերով մեքենաներինը․ ՆԳՆ 29/11/2024 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց 29/11/2024 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան 29/11/2024 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում 29/11/2024 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել 29/11/2024 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին 29/11/2024 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին 29/11/2024 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ 29/11/2024 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին 29/11/2024 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան 29/11/2024 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին 29/11/2024 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա 29/11/2024 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին 29/11/2024 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) 29/11/2024 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ 29/11/2024 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին 29/11/2024 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները 29/11/2024 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ 29/11/2024 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) 29/11/2024 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) 29/11/2024 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ 29/11/2024 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ 29/11/2024 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին 29/11/2024 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները 29/11/2024 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին 29/11/2024 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» 29/11/2024 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել 29/11/2024 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ 29/11/2024 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը 29/11/2024 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն 29/11/2024 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը 29/11/2024 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին 29/11/2024 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար 29/11/2024 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) 29/11/2024 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր 29/11/2024 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման 29/11/2024 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) 29/11/2024 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան 29/11/2024 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ 29/11/2024 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ 29/11/2024 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով 29/11/2024 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը 29/11/2024 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) 29/11/2024 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել 29/11/2024 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան 29/11/2024 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ 29/11/2024 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում 29/11/2024 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին 29/11/2024 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) 29/11/2024 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա 29/11/2024 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված 29/11/2024 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ 29/11/2024 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը 29/11/2024 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար 29/11/2024 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 29/11/2024 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի 29/11/2024 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել 29/11/2024 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 29/11/2024 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է 29/11/2024 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում 29/11/2024 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում 29/11/2024 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ 29/11/2024 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով 29/11/2024 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի 29/11/2024 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը 29/11/2024 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի 29/11/2024 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին

Տվյալ բաժնի վերջին նյութերը