27/08/2015 11:40
Sinquefield cup. Արոնյանը սևերով հաղթել է Ուեսլի Սոյին
«Sinquefield cup» շախմատային սուպերմրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթել է ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոյին: Պարտիայի 28-րդ քայլին Սոն հանձնվել է:
Արոնյանը 2-րդ հաղթանակը տարավ. ավելի վաղ նույնքան անգամ ոչ-ոքի է խաղացել: Հայաստանի լավագույն շախմատիստը 3 միավորով առաջատարների ցանկում է. 4-րդ տուրի մյուս ոչ բոլորպարտիաներն են ավարտվել:
5-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ (Ռուսաստան):