27/08/2015 10:52
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկատարվի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախի Անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների, սեպտեմբերի 1-ին կհնչի համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը` Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»:
Կոթողային այդ գործը, որը լի է համամարդկային գաղափարներով և զգացմունքներով, կհնչի որպես оրհներգ մարդկային ոգու արիության և կենսահաստատ սկզբունքների: Նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Նախագծի գլխավոր հովանավորն է «Հ. Մաղաքելյանի բարեգործական հիմնադրամը»:
Նախագծի հեղինակը՝ Սարինե Ավթանդիլյան
Համերգի գեղարվեստական ղեկավար՝ Լյուբով Կազարնովսկայան:
Դիրիժոր՝ Անատոլի Լևին
Մասնակիցներ՝
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ /գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր Էդուարդ Թոփչյան,
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ / գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան,
Արցախի պետական երգչախումբ /գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Նինա Գրիգորյան,
«Մռակած» պետական կամերային երգչախումբ /գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Մարինե Մեսրոպյան,
Մենակատարներ՝
Յանա Սաֆոնովա սոպրանո, Ռուսաստան
Վիշնիա Ռադոսավ մեցո սոպրանո, Սերբիա
Ալեքսանդր Չեռնով տենոր, Ռուսաստան
Նիկոլա Ուլիվերի բաս, Իտալիա