31/08/2015 10:33
Արոնյանը հաղթել է Նակամուրային. Sinquefield cup
ԱՄՆ-ի Սենթ Լյուիս քաղաքում շարունակվում է Sinquefield cup անվանումը կրող շախմատային գերմրցաշարը: Տեղի է ունենում 7-րդ տուրը, որի շրջանակներում Լևոն Արոնյանը առավելության է հասել Հիկարու Նակամուրայի նկատմամբ: 51-րդ քային սպիտակները անձնատուր են եղել:
Նակամուրա-Արոնյան՝ 0:1 :
Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակել է 5 միավոր և միանձնյա գլխավորուոմ է մրցաշարային աղյուսակը:Այս տուրում Ալեքսանդր Գրիշչուկին հաղթելու դեպքում 5 միավոր կվաստակի նաև Մագնուս Կարլսենը: