31/08/2015 17:09
«Հայֆիլմ» կինոստուդիան անցավ պետությանը
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց փոփոխություն կատարել գործադիրի ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և «Հայֆիլմ» կինոստուդիա փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը:
Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա փակ բաժնետիրական ընկերության բաժնետերեր «Արմենիա Ստուդիոս» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդ՝ «Ֆիլմ Ստուդիոս» փակ բաժնետիրական ընկերությանը և «Սի Էս Մեդիա Էնթերփրայզիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող բաժնետոմսերը 345 000 000 ՀՀ դրամ փոխհատուցման դիմաց դարձան ՀՀ սեփականություն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց ուշադիր լինելը ընդունման ու հանձնման գործընթացների թափանցիկությունն ապահովելու համար: