02/09/2015 14:49
Մեկ շաբաթից մեկնում եմ Բաքու․ Լևոն Արոնյան
Սենթ Լուիսում ավարտված շախմատային սուպերմցաշարում չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Լևոն Արոնյանը կիսվել է իր տպավորություններով և պատմել առաջիկա ծրագրերի մասին:
Ինչպես հայտնում է chess-news.ru-ն, Արոնյանը նշել է, որ սա այս տարվա իր լավագույն նվաճումն է և ժամանակն է ավելիի մասին մտածել:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Արոնյանը պատմել է, որ մեկ շաբաթից մեկնելու է Բաքու, իսկ այնտեղ անցկացվող աշխարհի Գավաթից հետո կմասնակցի Բեռլինում արագ շախմատի և բլիցի աշխարհի առաջնություններին:
Խոսելով Բաքու մեկնելու մասին, Արոնյանն ասել է՝ հաշվի առնելով առկա կոնֆլիկտը՝ դժվար է երկու երկրների շախմատիսների համար էլ:
Միևնույն ժամանակ, ըստ Արոնյանի, ստեղծագործ մասնագիտությունների ներկայացուցիչներն Ադրբեջան են մեկնում որպես խաղաղություն տարածող մարդիկ և ինքը պատրաստվում է հետևել նրանց օրինակին, ցույց տալ, որ հարգում է հարևան երկրին և իր խաղով հաճույք պատճառել տեղացի շախմատիստներին: