02/09/2015 10:26
Լևոն Արոնյանը հաղթել է «Sinquefield Cup» գերմրցաշարում
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում տեղի ունեցավ «Սինքֆիլդի գավաթ» շախմատային գերմրցաշարի վերջին տուրը:
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր, մրցաշարի առաջատար Լևոն Արոնյանը վերջին տուրում սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Վեսելին Թոփալովի հետ և անկախ մյուս պարտիաների արդյունքներից` ապահովեց մրցաշարի հաղթողի կոչումը:
Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր` տոնելով 3 հաղթանակ և 6 անգամ էլ ոչ-ոքի խաղալով: