02/09/2015 15:16
Համլետ Պետրոսյան. Եթե Արցախը չանկախանար՝ Տիգրանակերտը չէր հայտնաբերվի
Մեզ երբևէ գումար չեն տվել ու չեն պատվիրել գործը: Մենք ենք որոշել ու սկսել Տիգրանակերտի պեղումները, որից հետո Արցախի նախագահը եկել տեսել է և որոշել, որ պետք է ֆինանսավորում տրվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Տիգրանակերտի արշավախամբի ղեկավար, հնագետ Համլետ Պետրոսյանը։
Պետրոսյանը խոսքով՝ տրվող ֆինանսավորումն այս տարի կրճատվել է շուրջ 1/3-ով, ինչի հետևանքով էլ դժվարացել են արշավախմբի աշխատանքները:
Հնագետը պատմեց, որ պեղումների առաջին տարում հատկացվել է 35 մլն դրամ, անցած տարի գումարը կազմել է 23 մլն դրամ, իսկ այս տարի արդեն 16 մլն դրամ։ շ
«Այս ընթացքում ոչ մի բարերար չի արձագանքել, չի փորձել օգնել: Սա այն դեպքում, որ Տիգրանակերտի հայտնաբերումը կարևոր նշանակություն ունի ու ապացուցում է, որ այս տարածքները հայկական են»,- ասաց Համլտ Պետրոսյանը:
Հնագետ ընդգծեց՝ եթե Արցախն անկախ ու ազատ չլիներ՝ Տիգրանակերտը չէր հայտնաբերվի:
«Արցախի անկախությունից առաջ, երբ օրինակ փորձում էիր ուսումնասիրել տեղում եղած խաչքարերը, ադրբեջանական կոմղը թույլ չէր տալիս: Այն ժամանակ երազանքի նման մի բան էր, որ մի օր Արցախում կկարողանանք նման ուսումնասիրություններ կատարել»,- ամփոփեց հնագետը: