03/09/2015 14:00
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը մեկնեց աշխարհի առաջնությանը
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը՝ մարզիչներ Արման Հարությունյանի և Արտյոմ Սիմոնյանի ղեկավարությամբ, մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի սեպտեմբերի 3-ից 13-ը կայանալիք պատանիների աշխարհի առաջնությանը։ Այդ մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 46 կգ քաշային Արման Գալստյանը, 50 կգ քաշային Արթուր Բարեյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 57 կգ քաշային ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 63 կգ քաշային Սիփան Լևոնյանը և 66 կգ քաշային Ռոբերտ Պետրոսյանը: