05/09/2015 17:17
Դերասան-զինվորի խոսքը` սահմանից
Վերջին օրերին շատերս ենք խոսում սահմանին տիրող լարվածության մասին: Հեռավորությունից փորձում ենք քննարկել, պատկերացնել ու հասկանալ իրավիճակը.
Aysor.am-ը կապ հաստատեց Հայաստանի հարավում գտնվող սահմանային զորամասերից մեկում արդեն մեկ տարի իր ծառայությունն անցկացնող դերասան Անդրանիկ Ղազարյանի հետ՝ տեղեկանալու, նման իրավիճակներում ի՞նչ հոգեվիճակում է լինում հայ զինվորը:
«Մեր տղաները զինված են ոչ միայն անհրաժեշտ զինամթերքով, այլ նաև՝ մարտական ոգով: Թեև մեզ մոտ այժմ լարվածություն ասվածը հարաբերական է, բայց տեղյակ եմ, որ սահմանամերձ բոլոր վայրերում էլ միշտ տրվում է արժանի հակահարված:Այնպես որ կարծում եմ՝ խուճապ տարածելն անտեղի է»,- ասաց մեր զրուցակիցը:
Զինվոր-դերասանը բոլոր երիտասարդներին մաղթեց խաղաղություն, իսկ հակառակ դեպքում՝ նվիրյալ հայրենասիություն:
Աստված պահապան հայ զինվորին, հայ գյուղացուն, սահմանապահին…