10/09/2015 14:15
Զվարթնոց օդանավակայանի հին շենքը ստեղծագործական արժեք է ներկայացնում․ Ճարտարապետ
«Սովետական ժամանակաշրջանի քաղաքաշինությունը միշտ արժանացել է բարձր գնահատականի և պետական պարգևների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
Քալաշյանի խոսքով, Զվարթնոց օդանավակայանի հին շենքը ստեղծագործական արժեք է ներկայացնում և չի կարելի քանդել այն:
Ճարտարապետի համար անհասկանալի է, թե ինչու է որոշվել քանդել շենքը: Ճարտարապետը նշեց, որ իրենք թե՛ օդանավակայանի հին շենքի, թե՛ Մարզահամերգային համալիրի համար դիմել են մշակույթի նախարարություն ՝ դրանք պետական մշակութային հուշարձանների ցանկում գրանցելու համար:
Նախարարությունից սակայն ասել են, որ համապատասխան փաստաթղթերի մշակման ու ուսումնասիրման աշխատանքները ժամանակ են պահանջում և արդյունքում՝ Զվարթնոցի հին շենքի հարցը օդից կախված է մնում: