11/09/2015 17:57
Ծնվել է Մեսսի երկրորդ որդին
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին երկրորդ անգամ հայր է դարձել: Այսօր ծնվել է նրա ու Անտոնելլա Ռոկուցոյի երկրորդ տղան, որին անվանել են Բենջամին: Մեսսիի առաջին որդին՝ Տիագոն, ծնվել է 2012-ի նոյեմբերին:
Նշենք, որ այսօր Մեսսին բաց է թողել «Բարսելոնայի» հերթական մարզումը և օրն անցկացրել է հիվանդանոցում` իր կնոջ Անտոնելայի հետ:
Այնուամենայնիվ հարձակվողը կմասնակցի «Ատլետիկոյի» հետ կայանալիք Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի արտագնա խաղին: