12/09/2015 16:17
Սուրեն Թումասյանը կվերադառնա նոր կերպարով
Տևական ժամանակ է, էկրաններին չի երևում դերասան Սուրեն Թումասյան, ում մեր ընթերցողը կհիշի նախ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնից, նաև` մի շարք սերիալներից և գեղարվեստական ֆիլմերից` «Պահանջվում է միլիոնատեր», «Poker. am» և այլն: Aysor.am-ը կապ հաստատեց դերասանի հետ` տեղեկանալու, թե ի՞նչով է զբաղվում այժմ:
««Շարմ» հոլդինգը նկարահանում է նոր պրոյեկտ` սիթքոմ, որում ընդգրկված եմ նաև ես: Արդեն մեկ ամսից ավել է, ինչ սկսվել են նկարահանումները: Այլ առաջարկներ ևս կան, սակայն դեռևս չեմ կարող փակագծեր բացել»,- նշեց դերասանը:
«Ընտանյոք հանդեր». Այսպես է կոչվում նոր սիթքոմը, որ ցուցադրվելու է հոկտեմբերի ամսից` Հանրային հեռուստաընկերությամբ: «Կերպարիս անունը Ստեփան է, որը բախտի բերմամբ բարմենի աշխատանք է գտնում և չի ուզում կորցնել իր այդ նոր աշխատանքը: Այս բարմենը շատ ինքնատիպ է նրանով, որ ոչ մի կապ չունի բարմենության հետ. Իսկ մնացածն արդեն կթողնեմ հեռուստադիտողի դատին»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, սիթքոմում զբաղված են նաև դերասաններ Լևոն Հարությունյանը, Արա Դեղտրիկյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Լալա Մնացականյանը, Վահագն Սիմոնյանը, Լուիզա Ներսիսյանը, Իրինա Դանիելյանը, Սամվել Թոփալյանը, երգչուհի Գաբի Գալոյանը այլք: