12/09/2015 13:39
«Լյուբէ» խմբի ղեկավար Նիկոլայ Ռաստորգուևը հոսպիտալացվել է
Ռուսական «Լյուբէ» խմբի ղեկավար Նիկոլայ Ռաստորգուևը Իսրայելում հոսպիտալացվել է: Այդ մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Արտիստը պետք է ելույթ ունենար քաղաքի 235-ամյակի առթիվ կազմակերպվելիք միջոցառման ժամանակ:
Նշենք, որ տարիներ առաջ ռուսական լրատվամիջոցները գրեցին, որ հայտնի երգչի մոտ երիկամային անբավարարություն է ախտորոշվել: Ռաստորգուևը երկար տարիներ է՝ պայքարում է այս հիվանդության դեմ: Այս անգամ, սակայն, հոսպիտալացման պատճառները ստույգ չեն նշվում: