15/09/2015 20:16
Թուրք երգչուհին կերգի «Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր» համերգին
Սեպտեմբերի 24-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, կկայանա «Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր» խորագրով, Հնագույն երաժշտության Տաղարան համույթի Հայկական ավանդական երաժշտության համերգը:
Համերգին, ի թիվս այլ ստեղծագործությունների Տաղարանի արտիստների կատարմամբ առաջին անգամ հնչելու են համերգի խորագրի համանուն երգը, «Քոչարիների» շարքը, որն իր մեջ ներառել է մեր երկրի տարբեր տարածաշրջանների քոչարիները:
Համերգին իր մասնակցությունն է բերելու գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնը, որը հանդես է գալու հայկական երգերի կատարմամբ՝ հայերենով:
Հատկանշական է , որ երգչուհին եվրոպական երկրներում հանդես գալով տարբեր հայկական ծրագրերով համերգներին ու հանդեսներին իր ուրույն մոտեցումն է դրսևորում Հայոց մեծ եղեռնի ճանաչման համախնդրին:
Համերգի գեղարվեստական ղեկավար և դիրիժորը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՝ Սեդրակ Երկանյանն է:
Նշենք, որ Լեման Շտեհնը ծնվել է 1968թ. Ստամբուլում: Փոքր հասակից տեղափոխվել է Գերմանիա: Նրա կապը երաժշտության և երգեցողության արվեստին եղել է արդեն փոքր հասակից: 10 տարեկանում երգել է երգչախմբում: Ցեզար Բերգենսի մանկական օպերայում «Ոզնին ու նրա փեսացուները» կատարել է թագավորի դերերգը: 14 տարեկանում վերադարձել է իր հայրենիք և ընդունվել է Միմար Սինանի համալսարանը՝օպերային և կոնցերտային երգեցողություն, Սահադեթ Իկեզ Ալտանի դասարանում:
Երգել է Ստամբուլի պետ, օպերայի և բալետի թատրոնի երգչախմբում:Թանկագին ընկերոջ շնորհիվ՝ Գեվորգ Դավթյանի, ով աըսօրվա Ստամբուլի օպերային թատրոնի տնօրենն է, ԼեմանԹ ծանաթացավ և սիրեց հայ երգը:Շարունակելով ուսումը Գերմանիայում՝ Լյուբեկի բարձրագույն երաժշտական դպրոցում/համալսարան/կայացավ նրա դեբյուտը՝ Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպ. Կերուբինի դերերգով:
Մասնակցել է փառատոներին, տարբեր դերերգներով հանդես է եկել բազմաթիվ օպերային ներկայացումներին:
Պրագայում ելույթ է ունեցել մարիոնետների թատրոնում, համերգային շարք է երգել Բրամսի «Սիրո երգեր և վալսեր» Աշխատել է ճանաչված արվեստագետների հետ, հանդես է եկել մոր դերերգովՊետերԷբենի «Երեմիա» եկեղեցականօպերայում /պրեմիերա/
Ապրելով որպես էմիգրանտ օտար երկրում, Լեմանը դաստիարակվել է ջերմությամբ և սիրով բօլօր ազգերի նկատմամբ , կապված է եղել տարբեր էթնիկ գրուպաների հետ, պայքարել է միշտ հավասարության համար, մարդկանց իրավունքների , միասննական կյանքի ապագան կառուցելու համար:
Լեման Շտեհնը պայքարում է իրեն շատ հուզող՝ Հայոց ցեղասպանությունը ընդունման համար: Լեմանը միացնում է արվեստը, բեմը, ժողովուրդներին, մարդկային գործունեությունը իրար:Կարեորում է մի նպատակ՝ համերաշխություն , սեր իրար նկատմամբ:
2013թ.երգել է Կոմիտասին նվիրված փառատոնին «Գայանե» երգչաղմբի հետ, որպես մենակատար/ ղեկավար Գայանե Գրովեր/
Եվրոպական խաղաղության դեմոկրատական խորհուրդից ևԷքսիլ խորհրդիցբերել է մի նամակ, որպես հյուպատոս հայ ազգի համար և համձնել է սփյուրքի նախարարին:
Այցելել է Ծիծեռնակաբերդ, տուրք է մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիծատակին և գրանցվել է թանգարանի հյուրերի գրքում:
Աըս տարի 24.04.2015թ.հիշատակ երեկո է անցկացրել դաշնակարուհի Սիլվա Ֆարմազյանի հետ: Տարիներ շարունակ մասնակից է հուշ երեկոներին և կոնֆերանսներին, նվիրված ցեղասպանությանը: