16/09/2015 12:38
Բակո Սահակյանի հրամանագրով վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհվել Ազատ Անդրյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար և ֆիզկուլտուրնիկի օրվա կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության անձնակազմի ֆիզիկական և մարտական պատրաստականության բաժնի ավագ տեսուչ, սամբո մարզաձևի մարզիչ-մանկավարժ Ազատ Արտյուշի Անդրյանին և «Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն, տղամարդկանց բասկետբոլի հավաքական թիմի մարզիչ Էմիլս Անաստասի Հովհաննեսյանին։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: