18/09/2015 12:38
Բռնցքամարտիկներն աշխարհի առաջնությանը նախապատրաստվում են Երևանում
Դոհայում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը լավագույնս նախապատրաստվելու համար հայ բռնցքամարտիկները ուսումնամարզական հավաքն են անցկացնում Երևանում:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ կաշվե ձեռնոցի հայ պատվիրակներից աշխարհի առջանությանը մասնակցելու իրավունք են ստացել 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը և 56 կգ քաշային Արամ Ավագյանը: Նրանց մարզումային պրոցեսն ավելի արդյունավետ դարձնելու համար հավաքին հրավիրել են նաև այլ բռնցքամարտիկներ:
Դոհայում կայանալիք աշխարհի առաջնությունում մրցանակային տեղ գրաված բռնցքամարտիկները կնվաճեն նաև Ռիո դե Ժաներոյում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր: