Արդեն ժամանակն է սկսել մտածել գալիք սերնդի մասին. Աննա Արմենակյանը գործունեության և ընտանիքի մասին

18/09/2015 12:47

Արդեն ժամանակն է սկսել մտածել գալիք սերնդի մասին. Աննա Արմենակյանը գործունեության և ընտանիքի մասին


Լավագույն ձայն, լավագույն երգահան, լավագույն կատարող… Ահա այն բոնորոշումների մի մասը, որոնց արժանացել է Աննա Արմենակյանը: Երգչուհին, թեև տևական ժամանակ է Հայաստանում չի բնակվում և պասիվ գործունեություն է ծավալում, սակայն նրան հիշում ու նրա երգերը սիրով լսում են շատերը: Aysor.am-ը կապ է հաստատել ամերիկաբնակ Աննա Արմենակյանի հետ` տեղեկանալու ստեղծագործական, անձնական կյանքի մասին: 

-Աննա, արդեն տևական ժամանակ է, շոու-բիզնեսի աշխարհում պասիվություն եք պահպանում: Ինչո՞վ է պայմանավորված:

-Արդեն 7 տարի է` ամուսնացած եմ ու ժամանակիս մեծ մասը, նույնիսկ կասեի ամբողջ ժամանակս տրամադրում եմ ընտանիքիս և երեխաներիս: Ես դա բնական եմ համարում. այստեղ ապրելով` շատ բաներ կյանքում վերարժեքավորվում է, ինչի արդյունքում այսօր առաջնահերթություն եմ տալիս ընտանիքիս, քան երգարվեստին:

-Փաստորեն, այս ընթացքում դադարե՞լ եք ստեղծագործել:

-Ոչ, ես երբեք չեմ դադարել ստեղծագործել: Այն բոլոր երգերը, որոնք ստեղծել եմ վերջին շրջանում, ապագայում անպայման սիրով կներկայացնեմ իմ հանդիսատեսին:

-Տարիներ առաջ Հայաստանի լավագույն ձայներից էիք: Այժմ բնակվում եք ԱՄՆ-ում: Ձեզ Հայաստանից սե՞րը, թե՞ այլ հանգամանք տարավ:

-Ես 11 տարի է, ինչ բնակվում եմ Ամերիկայում: Հայաստանից մեկնեցի միայն այն պատճառով, որ ընտանիքս, ծնողներս երեք տարուց ավել էր` մեկնել էին, ես Երևանում մենակ էի: Դա ինձ բոլորովին չէր երջանկացնում, մեր ընտանիքը միշտ չափազանց կապված է եղել:

-Իսկ Ձեր ստեղծած կարիերան չափսոսեցի՞ք:

-Պատկերացրեք, իմ հաջողություններից և ոչ մեկն ինձ չէր ուրախացնում, քանի որ ֆիզիկապես չէի կարողանում այդ ամենը կիսել ընտանիքիս հետ: Ես այդ ժամանակ ամուսնացած չէի, իմ սեփական ընտանիքը չունեի, ոչ էլ սիրելի էակ ունեի Երևանում: Մի խոսքով, ինձ իմ քաղաքում ոչինչ չէր պահում` բացառությամբ իմ երկրպագուների: Մի խոսքով…

-Զղջման պահեր չե՞ք ունեցել:

-Գիտեք, ամեն դեպքում, կարծում եմ` ճիշտ որոշում եմ կայացրել, որի համար երբևէ չեմ փոշմանել: Տարիներ հետո, երբ ստեղծեցի իմ ընտանիքը և Աստված մեզ զավակներ պարգևեց, կյանքն ապացուցեց, որ ճիշտ էր իմ մեկնելը:

-Ի՞նչ զավակներ ունեք:

-Տղաս` Ալեքսս, շուտով կդառնա 4 տարեկան, իսկ աղջիկս` Անգելինաս, արդեն մեկ տարեկան է (ժպտում է):

-Տղամարդիկ այնքան էլ չեն հանդուրժում, որ իրենց կանայք բեմի մարդիկ են լինում: Արդյոք դա չէր հիմնական պատճառը, որպասիվացաք Ձեր ոլորտում:

-Այնպես չի, որ ասպարեզից հեռացել եմ, պարզապես երկար «պաուզա» եմ տվել: Գիտեք, նախկին երգչուհիներ կամ երգահաններ չեն լինում: Ես չեմ համարում, որ երգելը միայն մասնագիտություն է ինձ համար: Ոչ, դա կոչում է: Իսկ ամուսինս իմ ասպարեզից շատ հեռու չէ, բնականաբար, նման արգելքներ չէր կարող լինել նրա կողմից: Նա սիրում և հպարտանում է իմ երգարվեստով: Բացի այն, որ նախընտրել եմ ընտանիքս, նաև, երբ կսկսեմ իմ նոր մասնագիտությամբ ավելի շատ վաստակել ու կկարողանամ ֆինանսավորել իմ նոր ձայնագրությունները` կփորձեմ առավել ակտիվանալ երգարվեստի ասպարեզում: Չէ՞ որ այն շատ ծախսատար է:

-Երբ նոր էիք մեկնել ԱՄՆ, որևէ գործունեություն ծավալո՞ւմ էիք այդտեղ, թե՞ որոշել էիք հանգստանալ: 

-Ոչ, մինչ ամուսնանալս Ամերիկայում շատ ակտիվ գործունեությամբ էի զբաղվում: Երբ դեռ նոր էի եկել, դասավանդում էի երգեցողություն-ձայնամշակում: Վոկալի և́ մասնավոր դասեր էի տալիս, և́ երաժշտական դպրոցում էի դասավանդում: Այդ ընթացքում ձայնագրվեց նաև իմ հեղինակային` «Խոստովանություն» երգը, որի հիման վրա նաև շատ գեղեցիկ տեսահոլովակ նկարահանեցի: Ակտիվորեն մասնակցում էի բազմաթիվ համերգների ամբողջ Կալիֆորնիա նահանգում և Նյու Յորքում: Մենահամերգ ունեցա, ամենամյա երաժշտական մրցանակաբախության ժամանակ դարձա մրցանակակիր:

-Փաստորեն, այժմ չեք աշխատում:

-Ոչ, այժմ դասընթացները դադարեցրել եմ, քանի որ երեխաներս փոքր են և չեմ կարող համատեղել: Բայց փոխարենը ընդունվել եմ բժշկական մասնագիտական քոլեջ, որն այդքան շատ ժամանակ չի գողանում ինձանից, բայց ի ուրախություն ինձ` հարստացնում է գիտելիքներիս բազան:

-Բժշկությունը հետաքրքրո՞ւմ է Ձեզ: Դա՞ է Ձեր վերոնշյալ նոր մասնագիտությունը: 

-Այո, պատրաստվում եմ սովորել բժշկակակն ոլորտում` որպես բժշկի օգնական: Ինչպես նաև սովորելու եմ դեղագործության բաժնում: Ուզում եմ մասնագիտանալ նաև լաբորատոր աշխատանքների մեջ` որպես բուժաշխատող: Իսկ հետո որոշել եմ ևս երկու տարի շարունակել ուսումս նորից բժշկական ոլորտում` ավելի բարձր որակավորման համար: Սակայն այդ մասին դեռ շատ փակագծեր չեմ ցանկանա բացել: Ապագա պլաններս են, որոնք, հուսով եմ, կկարողանամ իրագործել:

-Աննա, որտե՞ղից է ծնվել բժշկական ոլորտի նկատմամբ այդ սերը:

-Միշտ եմ շատ սիրել այդ ոլորտը: Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ ինչպես երգարվեստը, այնպես էլ բժշկությունը իմ գենետիկայում կան. հայրս շուրջ 40 տարվա բժիշկ-թերապևտ է, գիտությունների թեկնածու: Վերջին 15 տարին նաև հոմեոպատ-նատուրապատ է:

-Իսկ մայրակա՞ն կողմը:

-Մայրիկիս պապիկը լուսահոգի գուսան Աղասին է: Ընդհանրապես, մեր ազգում շատ երգիչ-երգահաններ կան:

-Երկու տարբեր մասնագիտությունները միմյանց չե՞ն խանգարի: Եվ հետո, դժվար չէ՞ բեմից երկարատև հրաժարվելը:

-Այս երկրում ընդունված է մեկից ավել մասնագիտություն ունենալ: Գիտեք, այս տարիների ընթացքում ինձ համար շատ կարևոր հետևություններ եմ արել. փաստորեն, 20 տարի որպես հեղինակ կատարող, արտիստ լինելով պրոֆեսիոնալ բեմում ու երաժշտությունը ինձ համար դարձնելով իբրև ապրելակերպ` հասկացա` այս երկրում հնարավոր դարձավ ապրել առանց այդ ամենի, ամենակարևորն` առանց բեմի: Դա ինձ համար մեծ բացահայտում էր: Երբ ամբողջ կյանքս, անցած ուղիս և ապագաս վերարժեքավորեցի, հասկացա, որ առանց բեմի ու երգելու կարող եմ ապրել, առանց իմ ընտանիքի` ոչ: Եթե անցյալում ինքնաարտահայտվում էի ստեղծագործելով, հիմա ավելի հասուն ու զուսպ եմ գտնվում իմ զգացմունքների մեջ: Լինելով բացառիկ մաքսիմալիստ և իդեալիստ մարդ` գտնում եմ, որ յուրաքանչյուր գործով զբաղվելու համար պետք է համապատասխան կրթություն, փորձ ու գիտելիքներ ունենալ:

-Այսօրվա համար բացառիկ երևույթ եք նշում:

-Ես չեմ ընդունում դելետանտությունը: Եթե վաղը որոշեմ ֆիլմում նկարահանվել, ապա համոզված եղեք` նախապես դերասանի վարպետության և խոսքի դասընթացների կհաճախեմ, որևէ կինոքոլեջ կգնամ, ուսումնական հաստատություն կընդունվեմ, կամ գոնե մասնավոր դասաժամեր կվերցնեմ դերասան-վարպետների մոտ: Այնպես որ, կմասնագիտանամ, նոր կներկայանամ հանդիսատեսին: Ես միջակություն չեմ ընդունում որևէ ոլորտում, առավել ևս արվեստում:

-Այդտեղից հետևո՞ւմ եք հայկական շոու-բիզնեսին: Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս դաշտը:

-Ոչ միշտ է ստացվում հետևել: Հայկական շոու-բիզնեսում իմ տեսածների և լսածների մեջ կան բաներ, որ ինձ դուր են գալիս, կան այնպիսիք, որ ընդհանրապես չեմ հավանում: Բայց դա ճաշակի խնդիր է: Ասեմ, որ նոր սերնդի մեջ շատ տաղանդավոր երգիչներ կան: Գնահատում եմ նրանց համարձակությունը, ժամանակի շնչի զգացողությունը:

-Ոչինչ չասող երգերն էլ քիչ չեն, բայց դրանց կատարողները հաճախ մեղքը գցում են հանդիսատեսի վրա` ասելով, որ նա է պահանջում: Պահանջա՞րկն է առաջարկ ծնում:

-Ես տարիներ անց այն համոզման եմ եկել, որ ոչ թե հանդիսատեսը պետք է երգչին թելադրի, այլ երգիչը պետք է երաժշտական ճաշակ ձևավորի ժողովրդի մոտ: Երգիչը պետք է մատուցի, թելադրի ասելիքով ու մակարդակով երգեր: Դրա համար նախ և առաջ նա պետք է երաժշտական բարձր ճաշակ, գիտելիքներ և ամենակարևորը` ասելիք ունենա:

-Շատերը պատճառաբանում են, որ մարդիկ թեթև բաներ են սիրում լսել:

-Դե, միգուցե սովորական ունկնդրի համար դա բարդ երաժշտական ժանր կոչվի, բայց արդեն ժամանակն է սկսել մտածել գալիք սերնդի մասին, և ոչ միայն կոմերցիոն երաժշտության ու փող վաստակելու: Իհարկե, դրան էլ ամենևին դեմ չեմ, բոլորս էլ աշխատում ենք և վաստակում` որս ինչպես կարող ենք: Բայց դրա հետ մեկտեղ պետք է ամեն ինչ չափի մեջ լինի:

-Ի վերջո, չէ՞ որ դրսում մեզ առավել շատ ճանաչում են մեր մշակույթով, երաժշտությամբ: Եվ հետո, հայ սերունդներ են դաստիարակվում նաև սփյուռքում:

-Այո, ապրելով օտարության մեջ` հասկացել եմ, որ արվեստի բնագավառի ներկայացուցիչներս առավել շատ պատասխանատու ենք այստեղ մեծացող նոր սերնդի համար: Շատ կցանկանամ, որ մեր հայաստանաբնակ երգիչ-երգահանները երբևէ չմոռանան սփյուռքում բնակվող սերնդի մասին, ովքեր, հավատացեք, կարիք ունեն հայկական լավ, բարձրորակ երաժշտության: Օտարության մեջ ձուլվելը հեշտ է: Դա է պատճառը, որ ինձ պարտավորված եմ զգում խոսել այդ մասին: Չէ՞ որ ինքս էլ այստեղ երկու զավակ եմ մեծացնում: Եթե յուրաքանչյուր կատարող իր ուսերին զգա այդ պատասխանատվությունը, վստահ եմ, ամեն ինչ ավելի լավ կլինի:

-Աննա, իսկ ի՞նչ եք կարծում, մրցակցություն կա՞ այժմյան երգարվեստում:

-Անշուշտ: Բայց թող առողջ մրցակցություն լինի, չէ՞ որ դա արվեստագետին հնարավորություն է տալիս աճել և աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ հասնել բարձունքների:

-Արդեն 11 տարի ԱՄՆ-ում եք ապրում: Մեկնելուց հետո Հայաստան այցելե՞լ եք:

-Ոչ, չեմ այցելել: Հաջորդ տարի կդառնամ Միացյալ Նահանգների լիիրավ քաղաքացի: Կարծում եմ, երբ երեխաներս մի քիչ էլ մեծանան, անպայման կայցելենք: Բայց հստակ ժամկետներ չեմ կարող նշել:

-Այստեղ հարազատներ ունե՞ք:

-Այո, շատ հարազատ-բարեկամներ ունեմ, որոնց շատ սիրում ու կարոտում եմ:

-Ի՞նչ բնագավառից է Ձեր ամուսինը:

-Օպերատոր-մոնտաժող է, նաև ռեժիսորական փորձ և կրթություն ունի: Հայաստանում աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում և «Բարս Մեդիա» դոկումենտալ ֆիլմերի ստուդիայում: Իսկ այստեղ շուրջ 14 տարի է, ինչ մասնագիտացել և զբաղվում է վիդեոգրաֆիայով: Նույնիսկ մի քանի տեսահոլովակներ է նկարահանել ամերիկաբնակ մի քանի երգիչների համար:

-Իսկ միասին որևէ աշխատանք չունե՞ք:

-Դեռ ոչ: Տարբեր պատճառներով միշտ հետաձգվել է: Հուսամ, մոտ ապագայում իմ հեղինակած երգերից մեկի հիման վրա, որն, ի դեպ, նվիրել եմ երեխաներիս, ամուսինս տեսահոլովակ կնկարահանի: Ի դեպ, այս 7 տարիների ընթացքում ամուսինս իր սեփական նկարահաման և մոնտաժի ստուդիան է բացել: Ունենալով բարձրակարգ և պրոֆեսիոնալ նկարահանման տեխնիկա` համագործակցում է ամերիկյան տարբեր գործակալություններ հետ:

-Մեր հայրենակիցներից շատերն են նախընտրում ապրել Ամերիկայում: Իսկապե՞ս, կյանքն այդտեղ հեշտ ու հաճելի է:

-Ամերիկայում կյանքն ամենևին հեշտ չէ, իսկ հաճելին ամեն մեկն ինքնն է իր համար կերտում` կախված մթնոլորտից ու միջավայրից: Երբեք չեմ հանդիպել այնպիսի էմիգրանտի, որի համար օտար երկրում կյանքը վերսկսելը հեշտ ու հաճելի լինի: Չեմ տեսել մեկի, որին կարոտը, կյանքի փոփոխությունն ու դժվարություններից վախը դեպրեսիայի ու անորոշության զգացողության չհասցնեն:

-Ձեզ մոտ է՞լ են նման վախեր եղել:

-Իհարկե, ես նույնպես բացառություն չեմ: Պարզապես, կան մարդիկ, ովքեր իրենց դրական լիցքերի, լավատեսության, պոզիտիվության շնորհիվ հաղթահարում են, գտնում են իրենց տեղն ու դերն այս երկրում ու նպատակասլացությամբ առաջ են գնում: Այնպիսիսներն էլ կան, որ ընկճվում ու կոտրվում են ու իրենց անզորությունից և թուլությունից հայտնվում են վատ, անմխիթար վիճակում: Դա նրանից չէ, որ Ամերիկայում են ապրում. կարող ես ապրել քո հայրենիքում ու նորից նույն հոգեվիճակում հայտնվել: Դա մարդու անհատականությունից է կախված: Սա մեծ հնարավորություների երկիր է: Հատկապես աշխատասեր, սովորող ու կառուցող մարդիկ կարող են հասնել մեծ բարձունքների և ապրել ու վայելել իրենց կյանքն այնպես, ինչպես իրենք են ցանկանում:

-Կարոտը չի՞ «խեղդում»:

-Կարոտը սկզբից է խեղդում, իսկ հետո զգացմունքները բթանում են, գուցեև սառչում ինչ որ չափով: Թեև, մեկ է, կարոտում ես, պարզապես ավելի դիմադրելի զգացմունք է դառնում:

-Այստեղի գործընկերների հետ շփումը պահպանվո՞ւմ է: Ովքե՞ր են Ձեր ընկերները:

-Այո, շատերի հետ եմ պահպանում իմ ընկերությունն ու կապերը: Շատերի հետ էլ, ցավոք, գալով Ամերիկա` ավարտել եմ և́ ընկերությունը, և́ համագործակցությունը: Բավականին շատ ընկերներ եմ ունեցել այստեղ և հայրենիքում: Հիմա ավելի շատ ընտրում եմ իմ կողքի մարդկանց, գերադասում եմ նվիրված, անկեղծ, բարի ու կամեցող մարդկանցով շրջապատված լինել: Ոչ թե քանակն է ինձ հուզում, այլ որակը: Հուսով եմ, չեմ սխալվում մարդկանց ընտրության մեջ:

-Ի՞նչ եք կարծում, երբևէ կվերադառնա՞ք հայրենիք` ապրելու նպատակով:

-Այս հարցը չափազանց պրովոկացիոն եմ համարում (ժպտում է): Ճիշտ չեմ համարում պատասխանել` կվերադառնամ, թե ոչ, և երբ կվերադառնամ… Հայրենիքը միշտ էլ իմ ու իմ ընտանիքի համար եղել է, կա, ու կմնա հարազատ ծննդավայր: Երկիր, որտեղ ես ինձ որպես արվեստագետ երջանիկ եմ զգացել, սիրված ու գնահատված: Շնորհակալ եմ, որ բախտի բերմամբ կյանքս այդպես է դասավորվել ու լիարժեք վայելել եմ այն, ինչ ունեցել եմ: Իսկ Ամերիկայում ես ինձ ռեալիզացրել եմ որպես կին ու մայր, և զգացել եմ այդ` գուցե ինձ համար նոր ու սպասված զգացմունքների բերկրանքը: Վայելում եմ ընտանիքս սերն այժմ ավելի հասուն ու կայացած կնոջ հոգեվիճակում: Ունենալով երկու երեխաներ` արդեն իրավասու չեմ միայնակ որոշումներ կայացնել: Որտեղ որ երեխաներիս համար լավ է, այնտեղ էլ պարտավոր եմ բնակվել ու շարունակել իմ գործառույթները` որպես կին, մայր, երգչուհի, բուժաշխատող. կարևոր չէ, որպես ինչ, կարևորն իրենց բարեկեցիկ ու հարմարավետ ներկան ու ապագան է, որը փորձում ենք ես և ամուսինս կառուցել իրենց համար` ջանք ու եռանդ չխնայելով: Պատրաստ ենք հանուն նրանց ապագայի առանց հանգստանալու աշխատել: Իսկ հայրենիք անպայման կայցելենք: Հոգեպես խաղաղ ու հանգիստ ես, երբ գիտես, որ ունես քեզ միշտ սպասող ու գրկաբաց ընդունող հայրենիք: Որքան ժամանակ էլ անցնի, միշտ վերադառնալու հող ունես, որի վրա երբեք քեզ օտար չես զգա: Այն մոր նման քեզ կգրկի, կգուրգուրի, կփայփայի, պինդ կսեղմի իր կրծքին: Երջանիկ եմ, որ ունեմ հայրենիք…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:20 Սիրրիայում առաքելություն իրականացնող ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը անհնար է դարձել, վերադարձել են Հայաստան․ ՊՆ 29/11/2024 22:00 Բելի պարալիզ. Ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարումը 29/11/2024 21:55 Ձմռան առաջին օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 21:39 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած կա, վիճակը կայուն ծանր է 29/11/2024 21:25 Բորելը հայտարարել է՝ հեռանում է հիասթափված․ իրենց այդպես էլ չհաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում 29/11/2024 21:03 Միջոցներ կձեռնարկենք ԵՄ պատվիրակության ղեկավարի և մյուս դեսպանների դեմ, եթե չփոխեն իրենց հռետորաբանությունը․ Կոբախիձե 29/11/2024 20:49 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն 29/11/2024 20:35 Աշոցքի, Ամասիայի ճանապարհներին մերկասառույց է 29/11/2024 20:21 Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, դուրս բերվեցին սրբերի մասունքները 29/11/2024 20:02 «Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր»․ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման մասին 29/11/2024 19:41 Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ 29/11/2024 19:26 Բեյկերի կիստա. Առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը 29/11/2024 19:07 Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների շահագործումը, իսկ հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ բութակային հակասահքային անվադողերով մեքենաներինը․ ՆԳՆ 29/11/2024 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց 29/11/2024 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան 29/11/2024 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում 29/11/2024 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել 29/11/2024 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին 29/11/2024 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին 29/11/2024 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ 29/11/2024 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին 29/11/2024 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան 29/11/2024 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին 29/11/2024 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա 29/11/2024 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին 29/11/2024 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) 29/11/2024 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ 29/11/2024 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին 29/11/2024 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները 29/11/2024 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ 29/11/2024 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) 29/11/2024 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) 29/11/2024 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ 29/11/2024 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ 29/11/2024 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին 29/11/2024 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները 29/11/2024 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին 29/11/2024 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» 29/11/2024 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել 29/11/2024 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ 29/11/2024 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը 29/11/2024 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն 29/11/2024 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը 29/11/2024 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին 29/11/2024 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար 29/11/2024 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) 29/11/2024 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր 29/11/2024 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման 29/11/2024 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) 29/11/2024 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան 29/11/2024 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ 29/11/2024 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ 29/11/2024 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով 29/11/2024 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը 29/11/2024 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) 29/11/2024 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել 29/11/2024 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան 29/11/2024 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ 29/11/2024 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում 29/11/2024 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին 29/11/2024 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) 29/11/2024 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա 29/11/2024 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված 29/11/2024 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ 29/11/2024 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը 29/11/2024 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար 29/11/2024 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 29/11/2024 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի 29/11/2024 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել 29/11/2024 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 29/11/2024 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է 29/11/2024 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում 29/11/2024 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում 29/11/2024 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ 29/11/2024 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով 29/11/2024 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի 29/11/2024 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը 29/11/2024 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի 29/11/2024 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին

Տվյալ բաժնի վերջին նյութերը