18/09/2015 14:38
Ազգային պատկերասրահում կբացվի Հովհաննես Զարդարյանի «Գաղթ» խորագիրը կրող ցուցահանդեսը
«Հայոց Մեծ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի» շրջանակներում սեպտեմբերի 24-ին կբացվի հայ նշանավոր գեղանկարի պատմության դասական ներկայացուցիչներից մեկի` Հովհաննես Զարդարյանի (1918-1992) «Գաղթ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Կներկայացվեն ավելի քան վաթսուն գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ (ընտանիքի հավաքածու):
Զարդարյանն ապրել և ստեղծագործել է մինչև 1992 թ.` ստեղծագործական կյանքին զուգահեռ կրթելով նկարիչների սերունդներ: Նրա աշխատանքները պահպանվում են աշխարհի տարբեր թանգարաններում, մասնավոր հավաքածուներում և, իհարկե, Ազգային պատկերասրահում հավաքածուում: Սակայն թե' թեմատիկ, թե' գեղարվեստական առումով այս շարքն առանձնանում է մինչ այդ մեզ հայտնի գործերից: Այս ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում մեկ անգամ ևս վերանայելու, վերաարժևորելու նկարչի գեղարվեստական ժառանգությունը:
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 24-ը: