19/09/2015 12:44
Բակո Սահակյանը մասնակցել է Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի բացման
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին Շուշի քաղաքում մասնակցել է Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ նման հաստատությունը չափազանց պահանջված է մեր երկրի համար, և նրա գործունեությունը հնարավորություն կտա պատրաստել որակյալ մասնագետներ՝ միաժամանակ կրթության այս բնագավառում մշտապես հաղորդակից լինելով եվրոպական առաջատար փորձին:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ և պաշտոնյաներ, հյուրեր արտերկրից և սփյուռքից, պաշտոնատար այլ անձինք: