19/09/2015 10:28
Boombox-ը մեղադրում է «ոչ կոմպետենտ կազմակերպիչներին»
Նախօրեին Aysor.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 19-ին Երևանում կայանալիք բացօթյա համերգը՝ Ռեինկարնացիա (Հայաստան), «Բումբոքս» (Ուկրաինա) և «Ումատուրման» (Ռուսաստան) խմբերի մասնակցությամբ չի կայանա: Այս մասին տեղեկացրել էր «One Production»-ը՝ նշելով, որ համերգը չի կայանա, քանի որ նախատեսված քանակով տոմսերը չեն վաճառվել:
«Բումբոքս» խումբը ևս այս կապակցությամբ հանդես է եկել հաղորդագրությամբ՝ համերգի չկայանալու մեղքը բարդելով կազմակերպիչների վրա.
«Ընկերներ. Կազմակերպիչների խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով մենք ստիպված ենք չեղյալ հայտարարել մեր համերգը Երևանում: Հայցում ենք մեր հանդիսատեսի ներողամտությունը: Մենք մինչ վերջին պահը պատրաստ էինք ելույթի»,- ասված է խմբի տարածած հաղորդագրության մեջ: