23/09/2015 11:42
«Miss Earth» մրցույթում Հայաստանը առաջին անգամ կներկայացնի Լիլիթ Մարտիրոսյանը
«Miss Earth» հեղինակավոր միջազգային գեղեցկության մրցույթին Հայաստանը առաջին անգամ կներկայացնի հայ գեղեցկուհի Լիլիթ Մարտիրոսյանն, ով հանդիսանում է «Թոփ Մոդել Հայաստան-2015»-ի հաղթող: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց «Համաշխարհային Գեղեցկության և Նորաձևության Լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանը:
Հայ գեղեցկուհու լուսանկարը արդեն առկա է մրցույթի կայքում:
Նրա խոսքով՝ այս տարի մրցույթը անցկացվելու է Ավստրիայում նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 5-ը, երբ հայտնի կդառնա մրցույթի հաղթողի անունը:
«Miss Earth» միջազգային մրցույթը առաջին կարգի մրցույթների շարքում համարվում է ռեկորդային մասնակիցների մեծ թվով: