23/09/2015 13:43
Վերջապես մրցանակը գտավ իր արժանի տիրոջը. Ռուբեն Բաբայանը՝ Արմենչիկի մասին
Վերջապես մրցանակը գտավ իր արժանի տիրոջը, որովհետև միայն Արմենչիկն է կարողանում Մարզահամերգային համալիրն ամբողջությամբ լցնել հանդիսատեսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկինիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:
Նա բոլոր կոչումները անիմաստ է համարում, քանի որ դա էժանագի քայլ է՝ մարդկանց համակրանքը վայելելու:
«Ես վաղուց ասել եմ, որ այդ կոչումներն ընդհանրապես անիմաստ են իսկական արվեստագետի համար»,- ասաց Ռ. Բաբայանը:
Ռ. Բաբայանը՝ որպես օրինակ բերեց 2004 թ. ՀՀ Նախագահի կողմից ստացված ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը, ինչի մասին նա իմացել է հեռուստատեսությամբ:
«Ես անլուրջ եմ վերաբերվում դրան, որևէ տեղ այդ կոչումը ես չեմ նշել, ու եթե ինձ չեն հիշելու իմ անունով, այլ կոչումներով, ապա ես ինձնից որևէ բան չեմ ներկայացնում»,- ասաց Ռ. Բաբայանը: