28/09/2015 19:23
Ո՞վ ասեց, որ ինձ չեն շնորհել, ինձ 8 տարի առաջ են շնորհել, ուղղակի ես չեմ բացահայտել. Թաթուլ Ավոյանը վաստակավոր արտիստի կոչման մասին
Նախորդ շաբաթ մի շարք գործիչների շնորհված վաստակավոր արտիստի կուչումը բավական աղմկահարույց էր: Առավել աչքի ընկավ ռաբիս երգիչ Արմեն Գոնդրաչյանին` Արմենչիկին, պետական մակարդակով նման կոչման արժանացնելը: Այս անգամ արդարացիորեն բողոքում էին ոչ միայն նրանք, ովքեր դեմ էին մշակութային դաշտի համառաբիսացմանը, այլև ռաբիս մի շարք կատարողների հավատարիմ «ֆանատներ». եթե Արմենչիկին, ապա ինչո՞ւ ոչ Թաթուլին, Սպիտակցի Հայկոյին կամ Արտաշ Ասատրյանին… Aysor.am-ը կապ հաստատեց Թաթուլ Ավոյանի հետ` լսելու իր արձագանքն ու ծանոթանալու իր տեսակետին:
«Նախ ասեմ` ում որ տվել են, բոլորն էլ իմ ընկերներն են: Ես ի սրտե շնորհավորում եմ իրենց: Ուրեմն արժանի են, որ տվել են: Թող բոլորն իրենց անհատական կարծիքներն իրենց պահեն: Ինչ վերաբերում է ինձ` ո՞վ ասեց, որ ինձ չեն շնորհել, ինձ 8 տարի առաջ են շնորհել, ուղղակի ես չեմ բացահայտել, որ մեծ տարիքում թոշակից չզրկվեմ»,-կատակեց երգիչը` ավելացնելով. «Առանց հումոր-կատակ էլ ի՞նչ արվեստագետ»: