28/09/2015 11:15
«Նոր ալիք-2015»-ում Հայաստանի մասնակիցի ելույթի օրերը հայտնի են
Հոկտեմբերի 2-ին Սոչիում մեկնարկելու է «Նոր Ալիք - 2015» միջազգային երգի մրցույթը, որին մասնակցելու են 15 երկրների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են մրցույթի պաշտոնական կայքում:
Հայաստանն այս մրցույթում ներկայացնելու է Գրիգոր Կյոկչյանը։
Մրցութային առաջին օրվա վիճակահանությունը տեղի կունենա բացման հանդիսավոր արարողության ժամանակ, սակայն արդեն հայտնի է, թե մասնակիցները որ համարի ներքո են ելույթ ունենալու երկրորդ և երրորդ մրցութային օրերին։
Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ օրը ելույթ կունենա 3-րդ, իսկ երրորդ օրը՝ 12-րդ համարի ներքո։