01/10/2015 12:53
ՖԻԴԵ. Լևոն Արոնյանն առաջադիմել է 4 տեղով
ՖԻԴԵ-ն հրապարակել է հոկտեմբերի լավագույն շախմատիստների վարկանշային աղյուսակը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջադիմել է 4 աստիճանով եւ այժմ 7-րդն է։ Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ուժեղագույն շախմատիստը վաստակել է լրացուցիչ 19 միավոր՝ վարկանիշը հասցնելով 2784-ի։
Թոփ-100-ում կան ևս 2 հայ շախմատիստներ. Գաբրիել Սարգսյանը (2679) զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը, իսկ Սերգեյ Մովսիսյանը (2658) 88-րդն է: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 2850 միավոր։