10/10/2015 14:48
«Սառույցի արքաները» շլացուցիչ շոուն անմոռանալի տպավորություններ կթողնի գեղասահքի սիրահարների շրջանում
2015 թվականի նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գեղասահքի սիրահարները կարող են դիտել «Սառույցի արքաները» շոու-ներակայացումը: Խորհուրդ է տրվում ներկայացումը դիտել ընտանիքի հետ միասին: Ներկաները ականատես կլինեն համաշխարհային սառցե շոուների հանրահայտ պրոդյուսեր Արի Զաքարյանի կողմից ստեղծված ներկայացմանը յուրօրինակ ներկայացմանը: Հանդիսատեսը սրտի թրթիռով կհետևի սառցե ակրոբատների խելահեղ և ապշեցուցիչ ցատկերին, սառցե բեմի վերևում կատարվող ֆանտաստիկ թռիչքներին, ձեռնածուի տպավորիչ հնարքներին և սառույցի վրա իսկական կրակի հետ տեղի ունեցող պայքարին: Համերգի կազմակերպիչները խոստամնում են անմոռանալի երեկո:
«Սառույցի արքաները» շլացուցիչ շոուն անմոռանալի տպավորություններ կթողնի գեղասահքի սիրահարների շրջանում:
Նշենք, որ «Սառույցի արքաները» թիվ 1 համաշխարհային սառցե շոու ծրագիրն է, որն Հայաստանում ցուցադրվում է առաջին անգամ: Այն աննախադեպ շոու է՝ Օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ:
Նախագիծը միավորել է տարբեր ուղղությունների ամենաբարձրակարգ պորֆեսիոնալ գեղասահորդների, ովքեր համաշխարհային հռչակ են վայելում: Շոուի գլխավոր ներշնչողի՝ Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշները եղել են մարզիկների տեխնիկական բարձր մակարդակը և արտիստիզմը: Պլյուշչենկոն հրավիրել է լավագույններից լավագույններին, սառցե աշխարհի իր ընկերներին և գործընկերներին:
Օլիմպիական չեմպիոնների դասական կատարումների և էքստրեմալ գեղասահորդների անսովոր կատարումների բնահատուկ համադրումը, անկասկած, կհետաքրքրեն ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի երկրպագուներին, այնպես էլ՝ վտանգավոր հնարքների, տեսարժանության և նոր տպավորությունների սիրահարներին:
Հարմերգի սկիզբը նախատեսված է ժամը 19.00-ին: Հանդիսատեսը տոմսերը կարող են ձեռք բերել բոլոր տոմսարկղերից:
Հանդես կգան Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գև Մանուկյանը, հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը, Վախթանգ Մուրվանիձեն, երգիչ Հայկոն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը և այլոք: