14/10/2015 12:57
Ստուգում կանցկացվի պարզելու՝ արդյոք Հայաստան-Ալբանիա խաղը պայմանավորվա՞ծ է եղել
«Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի ավարտից անմիջապես հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հայտնվել է հնչեղ սկանդալի կիզակետում, որի հանգամանքները պարզելու համար ՈՒԵՖԱ-ն մտադիր է հետաքննություն նախաձեռնել:
Սերբական Kurir պարբերականի հաղորդմամբ, ֆուտբոլի եվրոպական ասոցիացիաների միությունը հատուկ ստուգում կանցկացնի՝ պարզելու, թե արդյոք Հայաստան-Ալբանիա հանդիպումը պայմանավորված բնույթ է ունեցել:
Նման տեղեկություն է տարածել չեխական Opozita.com կայքը, որի տեղեկություններով ալբանացիները հաղթանակի հասնելու համար 500 հազարական եվրո են վճարել Հայաստանի թիմի 4 խաղացողների, որոնց անունները չի նշվում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Երեւանում 3:0 հաշվով հաղթելու շնորհիվ Ալբանիայի հավաքականը ենթախմբում գրավելով 2-րդ տեղը՝ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ստացավ:
Նշվում է, որ գործարքի բացահայտման դեպքում Ալբանիան կզրկվի վաստակած ուղեգրից, որը կփոխանցվի 3-րդ հորիզոնականը զբաղեցրած դանիացիներին: Իսկ սերբերը կմասնակցեն անցումային խաղերի:
Հայաստանի հավաքականի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին ոչինչ չի հաղորդվում: