19/10/2015 10:56
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիաի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Գաբալա»-«Բորուսիա» խաղին: Այս մասին գրում է գերմանական մամուլը:
«Ըստ ամենայնի, Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք խաղին: Մենք պետք է հոգ տանենք մեր խաղացողների անվտանգության համար, իսկ Հայաստանն ու Աբրդեջանը հիմա լարված իրավիճակում են»,- ասել է «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն:
Նշենք, որ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին: