23/10/2015 10:58
Լևոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ ոքիով
Հայաստանի շախմատի հավաքականների անդամներ Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության նախավերջին տուրում իրենց պարտիաներն ավարտեցին ոչ ոքիով:
Արոնյանը «Սիբերիա» թիմի կազմում ոչոքի խաղաց Անիշ Գիրիի հետ, իսկ Մկրտչյանը միավորը կիսեց Դինա Բելենկայայի հետ:
Նշենք, որ Լևոն Արոնյանը «Սիբերիա» թիմի կազմում խաղում է Վլադիմիր Կրամնիկի, Ալեքսանդր Գրիշչուկի, Վանգ Յունի հետ:
Կանանց թիմային առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը խաղում է «Ուգրա» թիմի կազմում, որում ընդգրկված են նաև Անա Ուշենինան, Նատալիա Պոգոնինան և Մարինա Գուսևան: