Պայմանավորվեցինք, որ համերգը կազմակերպելիս նրանք ոչ-մի տեղ չեն հայտարարի իմ անունը. Սուրեն Թադևոսյանը՝  ընկերասիրության և անձնականի մասին

04/11/2015 12:05

Պայմանավորվեցինք, որ համերգը կազմակերպելիս նրանք ոչ-մի տեղ չեն հայտարարի իմ անունը. Սուրեն Թադևոսյանը՝ ընկերասիրության և անձնականի մասին


Լավություն արա, այն մի օր անպայման քեզ ետ կգա. հավանաբար այս սկզբունքով է ժամանակին առաջնորդվել ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանն, ով բուժման նպատակով վերջին ամիսներին գտնվում է Իսպանիայում: Ընկերոջը, գործընկերոջն աջակցելու և օգնելու պատրաստակամությամբ «Yeghoyan» փրոդաքշնի նախաձեռնությամբ «Երեք հրացանակիրների»՝ «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» կարգախոսով օրերս Արամ Խաչատրյան համերգասրահում էին «ժամադրվել» հայկական շոուբիզնեսի ամենավառ ներկայացուցիչները:

Aysor.am-ը բուժման ընթացքի, առաջիկա գործունեության, նպատակների և, իհարկե, ընկերության մասին զրուցել է Սուրեն Թադևոսյանի հետ:

-Սուրեն, ամռանը տեղեկացանք, որ առողջական խնդիրներ ունեք և մեկնել եք բուժվելու: Հիմա որտե՞ղ եք, ինչպե՞ս եք:

-Ճիշտն ասած՝ խնդիրները սկսվել են դեռևս ձմռանը. Երևանում՝ մոտ երեք ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո, երբ վիճակս վերջնական վատացավ՝ տեղափոխեցին Իսպանիայի Վալենսիա քաղաք: Բուժումս այստեղ շարունակեցի, վիրահատություն տարա: Այժմ վերականգնողական աշխատանքներ են տարվում, բժիշկների հսկողության տակ եմ:

-Փաստորեն, դո՞ւրս եք գրվել հիվանդանոցից:

-Այո, երեք ամիս այստեղ հիվանդանոցում անցկացնելուց հետո սեպտեմբեր ամսին դուրս գրվեցի: Իհարկե,արդեն տանից շարունակում եմ բուժումս, նաև վերականգնողական ընթացքի մեջ եմ, ինչպես նշեցի: Գրեթե ամեն օր հիվանդանոց եմ այցելում: Իհարկե, դեռ շա՜տ երկար ճանապարհ կա անցնելու, բայց հիմա ես անհամեմատ լավ եմ: Երևանում իմ մտերիմները տեսել են, թե ինչ վիճակում տեղափոխվեցի Իսպանիա…

-Հավատացեք, որ Ձեր առողջությամբ շատերն են հետաքրքրված. որքան հասկացա՝ առաջընթաց կա Ձեր առողջականում, բայց, ամեն դեպքում, ո՞րն է հիմնական խնդիրը:

-Գիտեք, ես այս ամենը մանրամասն պատմեցի, որովհետև ինձ էլ են շատ գրում ու հարցնում առողջականիս մասին: Անչափ շնորհակալ եմ բոլորին, բայց հավատացեք, կան բաներ, որոնց մասին ցանկալի չի պատմել, բոլոր հետաքրքրվողներին բացատրել, տեղեկացնել: Ըստ իս՝ իմ ախտորոշումը իմ և իմ բժիշկների խնդիրն է: Բոլորն էլ որոշակի անձնական խնդիրներ ունեն: Անիմաստ եմ համարում մարդկանց ծանրաբեռնել նաև իմ պրոբլեմներով:

-Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները երեկ համերգային ծրագրով հանդես եկան Արամ Խաչատրյան համերգասրահում՝ հայտարարելով, որ համերգից եկած ողջ հասույթը տրամադրվելու է իրենց ընկերոջ՝ Ձեր բուժմանը: Տեղյա՞կ էիք նրանց մտահղացման մասին:

-Այո, տեղյակ էի: Կցանկանամ որոշ բաներ պարզաբանել…

-Խնդրեմ:

-Դեռ իմ՝ Երևանում գտնվելու ժամանակ ընկերներիցս և գործընկերներիցս ոմանք օգնության տարբերակներ էին առաջարկում, որոնք բոլորն էլ ի վերջո հանգում էին գումար հավաքելուն: Սակայն ես այդ գաղափարին միշտ կատեգորիկ դեմ եմ եղել և շարունակում եմ նույն մտքին մնալ. այլ բան է, երբ քեզ անձամբ ճանաչող մարդն է ուզում օգնել և դա ի սրտե է անում, և բոլորովին այլ բան է, երբ դու հանրությունից օգնություն ես խնդրում և գումար հավաքում: Կարծում եմ, բոլորն էլ սեփական խնդիրներ ունեն: Ես կցանկանայի, որ իմ անունը ասոցացվեր իմ կատարած աշխատանքների հետ, այլ ոչ թե որպես ինչ-որ մեկը, ում համար փող են հավաքել…Երբ Խաչիկ Եղոյանից այս համերգի առաջարկը լսեցի, երկար ժամանակ չէի համաձայնվում: Հետո իմ երգիչ ընկերները նմանատիպ առաջարկներ արեցինն… Ի վերջո, պայմանավորվեցինք, որ համերգը կազմակերպելիս նրանք ոչ-մի տեղ չեն հայտարարի իմ անունը: ՉԷի ցանկանա, որ լինեին մարդիկ, ովքեր համերգին կգային ուղղակի ինձ հարգելով՝ օգնելու նպատակով:

-Կարող եմ վստահեցնել, որ Ձեր ընկերները պահել են խոստումը:

-Այո, «Yeghoyan» փրոդաքշնը հիանալի համերգ կազմակերպեց: Բազմաթիվ արձագանքներ եմ ստանում, որ հանդիսատեսը շատ գոհ է եղել համերգից: Իսկ դա ամենակարևորն է: Իմ կարծիքով, մենք երկու լավ գործ ենք արել. մարդկանց համար հետաքրքիր երեկո ենք կազմակերպել, նաև իրական օգնություն ենք ստացել երկար ու անվերջ թվացող բուժման համար:

-Սուրեն, գիտեմ, որ Դուք էլ միշտ Ձեր ընկերների կողքին եք եղել: Սպասո՞ւմ էիք, որ նրանք էլ Ձեր կողքին կկանգնեն: Մեր ժամանակներում հավատո՞ւմ եք ընկեր հասկացողությանը:

-Չգիտեմ՝ որքանով է ինձ մոտ ստացվել, բայց ես աշխատել եմ միշտ բոլորին օգտակար լինել: Հիվանդանոցում անցկացրած այս ամիսներն ինձ շատ բան սովորեցրեցին… Շատ չմանրանամ, բայց հավատացնում եմ Ձեզ՝ ես հիմա ավելի շատ կաշխատեմ բոլորին օգտակար լինել: Հաճախ նույնիսկ ժամանակին և տեղին ասված ընդամենը մի խոսքը չափազանց կարևոր ու ճակատագրական է դառնում: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա ասեմ. ընկերներիս հավատարմության վրա ես երբեք չեմ կասկածել: Ու դա փոխադարձ է…

-Համերգից ստացված այս հասույթը որքանո՞վ կարող է Ձեզ օգտակար լինել:

-Ասեմ այսպես. սա որոշ չափով կնպաստի այս պահին առկա գլխավոր խնդիրներից մեկի լուծմանը… Համերգի կազմակերպիչներն ու բոլոր մասնակիցները մանրամասներին տեղյակ են, կարծում եմ՝ չկա կարիք այդ մասին պատմել նաև ընթերցողին:

-Սուրեն, այդտեղ՝ Իսպանիայում, ովքե՞ր են Ձեր կողքին, ովքե՞ր են հաճախ այցելում:

-Այս բոլոր դժվարություններն իմ հետ հավասար իր ուսերին տարել ու շարունակում է տանել կինս՝ Աննան: Գիտեք, այստեղի ապրելու ռիթմը բոլորովին այլ է, ոչ մեկին չեմ կարող մեղադրել, որ ժամանակ չեն գտնում ինձ այցելել: Սակայն շատ մտերիմներ ունեմ, ովքեր ամեն դեպքում կողքիս են ու ես շատ շնորհակալ եմ իրենց: Ի դեպ, շատ բազմազգ են նրանք՝ հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, իսպանացիներ…

-Վստահ եմ, որ անգամ այժմ մտածում եք գործունեության մասին. ի՞նչ ծրագրեր ունեք:

-Իսկապես, ամբողջ օրն իմ մտքում դա է (ժպտում է): Պլաններ շատ կան. Նախ, ավարտում եմ երկրորդ գիրքս, ու եթե ամեն ինչ նորմալ ընթանա՝ մինչև գարուն լույս կտեսնի: Նաև, ունեմ մի քանի կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմի մտահղացում, որոնց սցենարների վրա արդեն իսկ սկսել եմ աշխատել: Տա Աստված, 2016 թվականին կարողանամ իրագործել նպատակներս:

-Վերջին շրջանում մեզ մոտ հաճախ են ֆիլմեր նկարահանվում: Որպես ռեժիսոր՝ կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը. այդ առատությունը որակ ապահովո՞ւմ է:

-Շատ դժվար է միանշանակ պատասխան տալ այդ հարցին. Այն փաստը, որ նկարահանում են՝ շատ լավ է: Իսկ թե ինչքանով է այն կինո՝ բոլորովին այլ հարց է: Ըստ իս, որակով աշխատանքներ էլ կան: Սակայն մեծամասամբ թյուրիմացություն են, որոնք ի վերջո խանգարում են այն քիչ մարդկանց, ովքեր որակով աշխատանք են կատարում: Ամեն ինչ միմյանց շատ կապակցված են: Գիտեք, երբ հանդիսատեսը մեկ, երկու, երեք անգամ գալիս է նույն կինոթատրոնն ու դիտում անորակ ֆիլմ, չորրորդ անգամ արդեն դժվար կլինի նրան համոզել, որ այս նոր կինոն ԼԱՎՆ է, տոմս գնի և նայի: Նա արդեն անհավատ է դառնում: Բայց հենց այդ 4-րդ ֆիլմը կարող է իրականում որակյալ արտադրանք լինել:

-Դուք նաև ռեժիսուրայի բնագավառում միշտ տարբերվել եք ինքնատիպ ձեռագրով: Այսօր, կարծեք թե, մեր շոուբիզնեսում ևս միապաղաղություն է տիրում: Համաձա՞յն եք:

-Չեմ սիրում քննադատել: Ի վերջո, այսօրվա վիճակի մեջ բոլորս էլ ունենք մեղքի մեր բաժինը. թե՛ երգիչները, ովքեր անճաշակություն են պատվիրում, թե՛ ռեժիսորներն, ովքեր փորձում են հարմարվել այսօրվա պրոբլեմներին և սկսում են անորակ ու անճաշակ աշխատանք կատարել, թե՛ հանդիսատեսը, ով շատ ժամանակ ընդունում է ամեն ինչ՝ ուշադրություն չդարձնելով որակին… Ամեն դեպքում, եկեք անկեղծ լինենք և նկատենք, որ այսօրվա՝ անճաշակության այդպիսի քանակի մեջ կան, որոշ տոկոս են կազմում նաև որակյալ ու լավ աշխատանքները: Իսկ ապրելով Հայաստանում՝ հեշտ չէ որակյալ «պրոդուկտ» ստանալ, հավատացեք ինձ:

-Գիտեմ որ ունեք նաև բժշկի, տնտեսագետի, իրավաբանի մասնագիտություններ: Ինչո՞ւ երբևէ այս երեքից մեկին «զարկ» չեք տվել:

-Չէ, բժշկության հետ ես կապ չունեմ և չեմ ունեցել երբևէ: Այդ շփոթմունքը երևի այն պատճառով է, որ Երևանի Բժշկական համալսարանի ՈՒՀԱ-ի թիմի անդամ եմ եղել: Բայց մեր թիմի կեսից ավելին ուրիշ ուսումնական հաստատություններից էին (ժպտում է): Իսկ իրավաբանական և տնտեսագիտական, այո, սովորել եմ, բայց կիսատ եմ թողել:

-Չե՞ք զղջացել, չէ՞ որ մեր օրերում եկամտաբեր մասնագիտություններ են:

-Ոչ, երբեք չեմ փոշմանել, քանի որ դրանք իմը չեն: Կյանքն էլ դա ապացուցեց: Ի վրջո, ես սովորել և աշխատել եմ իմ սիրելի մասնագիտությամբ, ինչը ցանկացած մարդու երջանկության գրավականն է: Այնպես որ, երբեք մի վաճառեք ձեր երջանկությունը՝ ավելի «փողոտ» գործի անցնելով… Չգիտեմ, կյանքն ինձ դա է սովորեցրել:

-Քանի որ խոսեցինք КВН-ից. որպես հաղթանակներ ունեցող ՈՒՀԱ-ի խմբի անդամ, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ 21-րդ դարում հայկական КВН-ը անկում ապրեց:

-Հիմնական խնդիրն այն է, որ ռուսերենը շրջանառությունից դուրս է եկել Հայաստանում: Այլ հարց է՝ դա լա՞վ է, թե՞ վատ: КВН-ը ռուսերեն խաղ է և առաջին հերթին մեզ համար անհասանելի է դարձել լեզվի պատճառով: Ցավոք… Չնայած, միշտ էլ փորձեր արվում են: Օրինակ, հիմա, իմ իմանալով՝ Սլավոնական համալսարանի թիմը մասնակցում է Ռուսաստանի ՈՒՀԱ-ի առաջնություններից մեկին: Տղաներն արդեն եզրափակիչ են հասել: Իրենց հաջողություն եմ մաղթում:

-Սուրեն, բնակվում եք Իսպանիայում, Հայաստանում և՞ս Ձեր բնակարանն ունեք:

-Ոչ, 1999 թվկանից ես Հայաստանում վարձակալության հիմունքներով եմ ապրում, բնակարան չունեմ:

-Ինչո՞ւ:

-Ուղղակի այդ թվականին տեղափոխվեցի Իսպանիա՝ սովորելու և ապրելու: Պատճառը զուտ դա է:

-Ի՞նչ եք կարծում, ի վերջո ո՞ր երկրում կհաստատվեք:

-Երբ ստիպված չլինեմ գտնվել բժիշկների հկողության տակ, առաջին իսկ օրը կվերադառնամ Հայաստան: Ես ապրել և աշխատել եմ և՛ Իսպանիայում, և՛ ԱՄՆ-ում, և՛ Մոսկվայում, բայց միշտ վերադարձել եմ իմ Երևան: Ներկա պահին ստիպված եմ նրանից հեռու գտնվում…

-Կցանկանայի մի փոքր էլ անդրադառնանք ընտանիքին… Գաղտնիք չէ, որ երկրորդ անգամ Ձեր կյանքը դասավորեցիք՝ ընտանիք կազմեցիք: Ինչպե՞ս է ընդհանուր մթնոլորտը:

-Իմ անձնական կյանքը իմ և կնոջս աշխարհն է, մեր անձնականը: Ներեցեք, բայց այն ոչ-մեկին հետաքրքիր չէ:

-Առողջություն Ձեզ: Կրկին ձեզանից լավ նորությունների ենք սպասում, Ձե՛զ ենք սպասում Հայաստանում:

-Շատ շնորհակալ եմ, ամեն ինչ կանեմ, որ ոչ-ոքի չհիասթափեցնեմ: Լավ եղեք, առողջ եղեք:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:00 Բելի պարալիզ. Ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարումը Այսօր, 21:55 Ձմռան առաջին օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 21:39 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած կա, վիճակը կայուն ծանր է Այսօր, 21:25 Բորելը հայտարարել է՝ հեռանում է հիասթափված․ իրենց այդպես էլ չհաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում Այսօր, 21:03 Միջոցներ կձեռնարկենք ԵՄ պատվիրակության ղեկավարի և մյուս դեսպանների դեմ, եթե չփոխեն իրենց հռետորաբանությունը․ Կոբախիձե Այսօր, 20:49 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն Այսօր, 20:35 Աշոցքի, Ամասիայի ճանապարհներին մերկասառույց է Այսօր, 20:21 Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, դուրս բերվեցին սրբերի մասունքները Այսօր, 20:02 «Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր»․ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման մասին Այսօր, 19:41 Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ Այսօր, 19:26 Բեյկերի կիստա. Առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը Այսօր, 19:07 Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների շահագործումը, իսկ հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ բութակային հակասահքային անվադողերով մեքենաներինը․ ՆԳՆ Այսօր, 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց Այսօր, 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան Այսօր, 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում Այսօր, 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել Այսօր, 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին Այսօր, 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին Այսօր, 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ Այսօր, 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին Այսօր, 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան Այսօր, 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին Այսօր, 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա Այսօր, 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին Այսօր, 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) Այսօր, 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ Այսօր, 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին Այսօր, 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները Այսօր, 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ Այսօր, 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) Այսօր, 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Այսօր, 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ Այսօր, 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին Այսօր, 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները Այսօր, 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին Այսօր, 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» Այսօր, 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել Այսօր, 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ Այսօր, 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Այսօր, 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն Այսօր, 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը Այսօր, 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին Այսօր, 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար Այսօր, 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) Այսօր, 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր Այսօր, 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման Այսօր, 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան Այսօր, 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Այսօր, 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ Այսօր, 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով Այսօր, 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը Այսօր, 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) Այսօր, 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել Այսօր, 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ Այսօր, 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Այսօր, 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին Այսօր, 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) Այսօր, 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա Այսօր, 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված Այսօր, 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ Այսօր, 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Այսօր, 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար Այսօր, 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի Այսօր, 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել Այսօր, 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Այսօր, 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է Այսօր, 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում Այսօր, 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ Այսօր, 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի Այսօր, 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը Այսօր, 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի Այսօր, 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին 28/11/2024 17:47 Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը․ Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը