09/11/2015 12:50
Երգչիստ Թաթուլ Ավոյանը որոշել է նշանավոր ու իբր սրամիտ դառնալ՝ հիշատակելով իմ անունը. Լևոն Մութաֆյան
«Երգչիստ Թաթուլ Ավոյանը որոշել է նշանավոր ու իբր սրամիտ դառնալ՝ հիշատակելով իմ անունը: Դե լավ է, գոնե մարդիկ իմ ազգանունը կկարդան ու ուշադրություն կդարձնեն իրեն, թե չէ իրեն ով է բանի տեղ դնում... Բայց ասեմ, որ ես ինձ չեմ խփի, եթե իրեն վաստակավորի կոչում տան, ընդհակառակը, շատ կուրախանամ... Մի կուշտ հռհռալու առիթ կունենամ…»,-ֆեյսբուկյան իր էջում գրառել է Լևոն Մութաֆյանը:
Հիշեցնենք, որ այս գրառմամբ Լևոն Մութաֆյանը պատասխանել է Թաթուլ Ավոյանին, ով օրեր առաջ Aysor.am-ի՝ արդյոք չի վիրավորվում, որ ինքն «անտեսվել» ու վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ իր գործընկերների շարքում չի դասվել հարցին պատասխանել էր. «Ինձ թվում է՝ ինձ էլ կտան կոչում, բայց չեմ կարծում, որ դա կլինի մոտակա ժամանակներում: Մինչև չդառնամ Ձախ Հարութի տարիքին, ինձ ոչ մեկն էլ էտ կոչումը չի տա: Նաև, ինձ որ շնորհեն վաստակավորի կոչում, Մութաֆյանն ինքն իրան կխփի: Բա ես տենց բան թույլ կտա՞մ»:
Մեր այն հարցին, թե արդյոք Լևոն Մութաֆյանը դեմ է արտահայտվել Թաթուլին վաստակավոր արտիստի կոչում շնորհելուն՝ մեր զրուցակիցը պատասխանել էր. «Թէ չէ իրա կարծիքն ո՞վ ա հաշվի առնում»: